HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանոնակարգվում է դեղերի արտադրության ոլորտը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Դեղերի արտադրության ոլորտը կանոնակարգելու նպատակով կառավարությունը հաստատել է դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնները։ Սահմանվել է, որ արտադրական գործունեության հավաստագիրը տրվում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացման լիցենզիա և դեղերի պատշաճ արտադրական գործունեության վերաբերյալ հավաստագրեր տրամադրելու իրավասություն տվող միջազգային համապատասխան հավատարմագիր ունեցող կազմակերպության կողմից։ ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ներկայացնել ժամանակացույց` դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնները Հայաստանի Հանրապետությունում ներդնելու և դեղերի շրջանառության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ, միջոցներ ձեռնարկել ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն միջազգայնորեն ընդունված եղանակներով միջազգային կառույցներում հավատարմագրելու համար։ Որոշումն ուժի մեջ է մտնում 2011թ. հունվարի 1-ից։ Դեղերի արտադրության լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են իրենց գործունեությունը սույն որոշման պահանջներին համապատասխանեցնել մինչև 2012թ. հունվարի 1-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter