HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոմիկ Վարդանյան

Արցախի խմելու և ոռոգման ջրի խնդրիների վերջնական լուծումը գնահատված է 80 մլն դոլար

Այսօր, Երեւանի ժամանակով 20.00-ին մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 13-րդ հեռուստամարաթոնը, որը ուղիղ եթերով հեռարձակվելու է Լոս Անջելեսից եւ շարունակվելու է մինչեւ նոյեմբերի 26-ը` առավոտյան 8.00-ն: Հեռուստամարաթոնը ԱՄՆ-ում տեղի է ունենում Գոհաբանության տոնի օրը, որը ամենահարմար օրն է հիմնադրամի ընթացիկ տարվա հաշվետվությունները ներկայացնելու եւ 12-ժամյա դրամահավաք կազմակերպելու համար:

Հեռուստամարաթոնները անցկացվում են 1996թ.-ից` ա նմեն տարի նոյեմբերին: Հեռուստամարաթոնի ժամանակ ամփոփվում են ընթացիկ տարում Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում դրամահավաք միջոցառումների արդյունքում հավաքված գումարները, հաշվետվություն է ներկայացվում նվիրատուներին, ինչպես նաեւ 12 ժամ անընդհմեջ կազմակերպվում է դրամահավաք:

Այս տարվա հանգանակությունները ուղղվելու են Արցախի գյուղերում խմելու եւ ոռոգման ջրի խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ գյուղերում շարունակվող զարգացման ծրագրին` բնակչության կյանքում երկարաժամկետ փոփոխություն բերելու ակնկալիքով: Արցախի խմելու եւ ոռոգման ջրի խնդրի վերջնական լուծումը, ըստ Հիմնադրամի Լոս Անջելեսի գրասենյակի գործադիր տնօրեն Սարգիս Քոթանջյանի, գնահատված է 80 մլն դոլար, սակայն, հաշվի առնելով հիմնադրամի տարեկան դրամահավաքի չափը, հնարավոր չէ հավատալ, որ մեկ տարվա ընթացքում ջրի խնդիրները կարող են լուծվել: Ջուրը որպես շուրջ 200 բնակեցված գյուղերի ամենաանհրաժեշտ կենսաձեւն է, եւ հիմնադրամը փորձում է այս տարի հիմք դնել ջրի խնդրի լուծմանը:

Ս. Քոթանջյանը դրամահավաքը դիտարկում է որպես ինդուստրիա եւ, համեմատելով ամերիկյան նմանատիպ կազմակերպությունների գործունեության հետ, փաստում որ համահայկական հիմնադրամը էականորեն ավելի արդյունավետ է գործում: Հեռուստամարաթոնը հեռարձակվելու է Հանրային, «Արմենիա», «Շանթ» եւ «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով: Սփյուռքի հայերը հեռուստամարաթոնը հնարավորություն ունեն դիտելու կաբելային, արբայնակային եւ ինտերնետ հեռարձակմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter