HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաշառակերին չբռնեցին, բայց գործից ազատեցին

Օրերս ուշագրավ պատմություն լսեցինք. Աբովյանի ոստիկանության քննիչներից մեկը հարկեր, տուրքեր թաքցնելու մեղադրանքով գործ է քննել եւ այդ գործը կոծկելու համար 27 հազար դոլար կաշառք պահանջել թաքցնողից: Անձը, որից պահանջել է փողը, ձայնագրել է քննիչին եւ դիմել 6-րդ վարչություն: Այստեղ մի ամբողջ օպերացիա են մշակել եւ ձեռնամուխ եղել դրա իրականացմանը: Երբ ամեն ինչ պատրաստ է եղել կաշառակեր քննիչին բացահայտելու եւ ձերբակալելու համար, պատահաբար կաշառակեր քննիչի գործընկերներից մեկը` նույնպես քննիչ, տեսել է, թե ինչպես է մեղադրյալը` հարկեր թաքցնողը, 6-րդ վարչության տղերքի հետ մեքենա նստում, եւ զանգել է ընկերոջն ու զգուշացրել այդ մասին: Երբ տվյալ անձը փողը ձեռքին փորձել է գնալ քննիչի մոտ, վերջինս հրաժարվել է ընդունել նրան, եւ օպերացիան ձախողվել է: Արդյունքում, չնայած 6-րդ վարչությունն ունեցել է կաշառքի մասին խոսակցության ձայնագրությունները, միայն դրանց հիման վրա չի համարձակվել գործ հարուցել, եւ սույն քննիչը փրկվել է քրեական պատասխանատվությունից: Բայց դա չի խանգարել, որ քննիչին եւ նրան զգուշացնող գործընկերոջը` մյուս քննիչին, գործից ազատեն: Ահա այսպես են պայքարում կոռուպցիայի դեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter