
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մտադիր է իր ղեկավարած սույն կառույցի ղեկավար կազմը «մաքրել» ԲՀԿ-ականներից: Եվ դա, ըստ «ՀԺ»-ի տեղեկությունների, արվելու է այս շաբաթ օրը` նոյեմբերի 27-ին:
Շաբաթ տեղի է ունենալու ՀՖՖ համաժողովը, որտեղ ընտրվելու է կառույցի ղեկավար և գործադիր կոմիտեն: Ըստ «ՀԺ»-ի աղբյուրների` Հայրապետյանի հրահանգով գործկոմի նոր կազմում չպետք է լինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը անդամագրված ոչ մի անձ:
Ներկայումս ՀՖՖ գործկոմի կազմում են ԲՀԿ անդամներ Ռուբեն Սիմոնյանն ու Ֆիզիկական կուլտուրայի հայկական համալսարանի ռեկտոր Վահրամ Առաքելյանը:
Կկարողանա՞ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կանխել Ռուբեն Հայրապետյանի ծրագիրը` հայտնի չէ, թեև արդեն տեղեկություններ կան, որ այդ ուղղղությամբ Ծառուկյանի ձեռնարկած քայլերը որևէ արդյունք առայժմ չեն տվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել