
«Ցավալին այն է, որ արտագաղթի ահագնացող տոկոսներ ներկայացնելով` որոշ ուժեր ուղղակի փորձում են խնդրին քաղաքական ենթատեքստ տալ»,- հայտարարել է միգրացիայի պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
«ՉԻ» - Դե, իհարկե, ի՞նչ կապ ունեն «արտագաղթի ահագնացող տոկոսները» քաղաքականության հետ: Տասնյակ հազարավոր մարդիկ, փաստորեն, լավ էլ հիացած են իշխանություններով, ոչ մի քաղաքական դժգոհություն չունեն, բայց հեռանում են Հայաստանից: Հետո ի՞նչ, որ շատերը դա անվանում են «քվեարկություն ոտքերով»:
Դրանք չարամիտ շահարկումներ են: Բացի այդ էլ` ի՞նչ քաղաքական հետեւանքներ կարող է ունենալ արտագաղթը: Բացարձակապես ոչ մի: Հետո ի՞նչ, որ երկիրը դատարկվում է, ընտանիքները քայքայվում են, հող մշակող չկա, բանակում ծառայող չկա եւ այլն:
Դա, ինքներդ էլ հասկանում եք` քաղաքական խնդիր չէ: Համ էլ արտագաղթի համար, ի վերջո, ընդդիմադիր «որոշ ուժեր» են մեղավոր: հենց որ այդ հարցը չշահարկեն, արտագաղթը կկասեցվի, կսկսվի ներգաղթ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել