HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքի կազմակերպությունների մոտ Արցախում պատերազմ սկսվելու վտանգն ընկալվում է լրջորեն

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահի հայտարարությունը Օրերս տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ սփյուռքում տարվում են լուրջ աշխատանքներ Արցախին սատարելու  համար համազգային բանակի ստեղծման գործում: Միաժամանակ արտերկրում ոչ հայտնի անձնավորության կողմից այդ տեղեկությունն անվանվեց ապատեղեկատվություն: Փորձենք վերլուծել իրավիճակը` մեր հաջորդ քայլերը ճիշտ ընտրելու համար: Որքանո՞վ էր նախնական տեղեկատվությունը ճիշտ կամ սխալ, մեր կարծիքով` դրա քննարկումը չպետք է լիներ կարևոր, այլ այն հրաշալի միտքը, որը պետք է նաև կոչ ընդունել. կոչ համայն հայությանը: Այժմ վերլուծենք վեր ասածը: ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթնաժողովին մնաց մի քանի օր: Համընդհանուր կարծիք կա, որ գագաթնաժողովում փորձ է արվելու արցախյան հարցի լուծման մեջ առաջընթաց գրանցել, և չկա ոչ մի կանխագուշակում, որ այդ առաջընթցը կարող է ի նպաստ հայկական լինել: Ընդ որում` նույնիսկ եթե համաժողովի արդյունքում ոչինչ չգրանցվի, դրանով Հայաստանի վիճակը չի լավանա, քանի որ Ադրբեջանի իշխանություններն անում են հուսահատ և վտանգավոր քայլեր արցախյան հարցն իրենց օգտին լուծելու համար: Այսօր արդեն դժվար գտնվի որևէ մեկը, որ բացառի Ադրբեջանի կողմից ամենաանմտածված, իր իսկ անվտանգությանը սպառնացող հուսահատական քայլ կատարելու`պատերազմ սանձազերծելու հնարավորությունը: Եվ, անկասկած, այդպիսի քայլի պատասխանը պետք է լինի ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի հայության ուժերի տոտալ մոբիլիզացումը: Համաշխարհային հայկական սփյուռքի բոլոր կենտրոնները պետք է մեկ մարդու պես աշխատեն  մեկ օր առաջ պատրաստ լինելու, ես կասեի` նույնիսկ Հայաստանից մեկ օր առաջ պատրաստ լինելու այդպիսի արհավիրքի դեպքում հայկական բանակին այնպիսի ռազմական օգնություն ցուցաբերելու, որ Ադրբեջանի իշխանությունները գիտակցեն, թե ինչ դժողքում իրենք հայտնվեցին: Չէ՞ որ հոդվածում շատ ճիշտ է ներկայացված, որ հայկական սփյուռքը համանման իրավիճակում ոչ միայն իր ուժերն է մոբիլիզացնելու Հայաստանին օգնելու համար, այլև օգտագործելու է իր հզոր պոտենցիալը Հայաստանին բարեկամ երկրներին ոտքի հանելու համար: Դրանում թող չկասկածեն ոչ հայ և ոչ էլ օտարազգի ընդդիմախոսները: Հատկապես օգնության ակնկալիքները հսկայական են, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը Եվրոպայում և աշխարհում ընկալվելու է որպես ոչ տարածաշրջանային պատերազմի լուրջ հրահրում: Հենց այդ պատճառով համաշխարհային ռեակցիան լինելու է չափազանց խիստ և որոշիչ: Մենք չենք ուզում մասնակցել վերոհիշյալ տեղեկատվության ճիշտ կամ սխալ լինելու բանավեճին, այլ միայն հայտարարում ենք, որ իսկապես սփյուռքի կազմակերպությունների մոտ Արցախում պատերազմ սկսվելու վտանգն ընկալվում է լրջորեն և դրա վրա ազդելու ներքին պատրաստակամության մակարդակը շատ բարձր է: Ավելին` կատարվում են աշխատանքներ սփյուռքի կազմակերպություններին կայծակնորեն մոբիլիզացնելու և ագրեսիայի դեպքում սփյուռքահայության ողջ պոտենցիալն օգտագործելու համար: Իսկ այն կազմակերպությունները, որոնք դեռևս ամբողջությամբ չեն գիտակցում վտանգը, մենք կոչ ենք անում սթափվելու: Եվրոպահայ և ամերիկահայ կազմակերպությունների կողմից տարվում են և մոտ ժամանակներս առավել կծավալվեն աշխատանքներ` համաշխարհային սփյուռքի բոլոր կառույցներին իրավիճակը ճիշտ գնահատելու և օգնելու ուղղությամբ, ինչպես նաև անհրաժեշտ պահին ողջ հայության ուժերը մոբիլիզացնելու համար: Մոտ ապագայում դրա մասին ավելի շատ կխոսվի և ավելի շատ տեղեկատվություն կտրվի հայկական ԶԼՄ-ներին: Աշոտ Գրիգորյան` ԵՀՄՖ-ի նախագահ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter