HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիեզերական լեզվի ստեղծման բանալին Հայոց այբուբենում

Վեհարի Առաքելյան Հայոց այբուբենի տառերով կազմված բառերը ոչ միայն արտահայտում են միտք, այլև պարզվում է, որ բառերում գտնվող տառերի այբենական հերթականությամբ ունեցած թվային արժեքները, այսինքն տառերի կարգաթվային մեծությունները իրար գումարվելով նույնպես արտահայտում են բնորոշիչ իմաստ: 2007 թվականի սեպտեմբեր ամսի  «Արմենիա»  ամսագրում տպագրված է մի հոդված, որից իմանում ենք, որ օրինակ ոսկի խոսքի թվային գումարը (24+29+15+11=79) համապատասխանում է Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակում այդ մետաղի զբաղեցրած թիվ 79 վանդակի կարգաթվին: Այս համընկնման հավանականությունը որքան էլ քիչ է, միևնույնն է  կարելի է  համարել պատահական: Չէ որ անհնարին է  պատկերացնել, որ խոսքերը ստեղծելուց առաջ հայերը ունեցել են նյութի տարրական կառուցվածքի մասին գիտելիքներ: Եվ ուրեմն ծայրահեղ քիչ է հավանական, որ նման ձևով կհամընկնի նաև որևէ այլ մետաղի անվան տառերի թվային արտահայտությունը: Սակայն ավելի զարմանալին այն է, որ դրանցից շատերը համընկնում են: Այսպես արճիճ (1+32+19+11+19=82), արծաթ, հնում արծ` (1+32+14=47): Իսկ ահա սնդիկ բառը դարերի ընթացքում ինչ որ ձևով 80-ի փոխարեն 81 թվային արժեքն է ձեռք բերել: Միգուցե անագ խոսքը հազարամյակներ առաջ իսկապես հնչել է կալայ` (15+1+12+1+21=50) ձևով, կամ ասենք կլաէկ` (15+12+1+7+15=50) ձևով, ինչպես արդեն հավաստիացնում է  2008 թվականին լույս տեսած «Այբուբենի գաղտնիքները» գրքույկի հեղինակը: Այստեղ բերված այն կարծիքը թե պղինձ մետաղը հին հայերենում հնչել է որպես մեդ` (20+5+4=29) հիմքերից զուրկ չէ: Հնարավոր է այս գրքույկում բերված բազմաթիվ եզրահանգումների հետ չհամաձայնենք, սակայն այստեղ  շատ բառերի թվային վերլուծություններ հուշում են հայոց այբուբենում թաքնված զարմանահրաշ առեղծվածների մասին: Մեզանից յուրաքանչյուրը կարող է թուղթ ու գրչի կամ ասենք համակարգչի օգնությամբ  թվային վերլուծության ենթարկել հայերեն բառեր և փորձել ինքնուրույն փնտրել այդ բառերի թվային գումարներում թաքնված առեղծվածային գաղտնագիրը: Բավարար քանակությամբ բառերի թվային գումարները միմյանց հետ համեմատելուց և դրանք վերլուծելուց հետո մեզ կթվա թե յուրաքանչյուր բառ կարծես թե դասակարգվում է նման էությունը արտահայտող բառերին հատկացված սյունյակում, և կարեծս թե մենք լսում ենք հազարամյակների միջով անցած երբեմնի կատարյալ լեզվի կցկտուր արձագանք մեղեդին միայն: Ինչ է, իս՞կապես սկզբում խոսքն էր որից հետո կյանք ծագեց: Ինչպես հայտնի  է  Դ.Ի. Մենդելեևը իր քիմիական  տարրերի աղյուսակի դասավորությունը 1869 թվականին երազում է տեսել: Իսկ Մեսրոպ Մաշտոցը, ըստ որոշ աղբյուրների, հայոց այբուբենը քարի վրա փորագրված տեսքով նույնպես երազում է տեսել և այն նույնությամբ մտապահել: Հարց է առաջանում, հնարավոր է արդյոք առանց մարդու իմացության մարդկային ուղեղներում կատարյալ աղյուսակներ կամ անթերի այբուբեններ գոյություն ունենան: Չնայած այսօրվա գիտությունը նման բան չի հայտնաբերել, սակայն իրականում փաստերը հուշում են, որ մարդկային  ուղեղի հնարավորությունների սահմանը մեր իմացածից շատ ավելի ընդարձակ է: Այսպես օրինակ, մենք չենք մտածում թե ինչպես է աշխատում մեր օրգանիզմում գտնվող սննդի քիմիական վերափոխման գործարանը, քանի որ այն գործում է մեր գիտակցության կամքից անկախ: Պարզված է, որ մարդու  ստամոքսում գտնվող միլիոնից ավելի գեղձերից հատկապես այն գեղձերն են սկսում արտադրել ֆերմենտներ, թթուներ և այլ նյութեր, որոնք անհրաժեշտ են հատկապես տվյալ քիմիական հատկությունն ունեցող և այդ պահին ստամոքսում հայտնված սննդի քայքայման և վերամշակման համար: Սննդի ճանաչումից մինչ այդ պահին օրգանիզմին անհրաժեշտ նոր նյութերի սինթեզման և դրանց ըստ հասցեների տեղափոխման գործընթացը պահանջում է Մենդելեևի աղյուսակում գտնվող գրեթե բոլոր պարզ նյութերի և դրանց բազմատեսակ միացությունների հատկությունների իմացություն: Ինչպես նաև անհրաժեշտ է  ունենալ գիտելիքներ էլեկտրոնիկայի մասին, քանի որ ուղեղի հրամանով հոսող էլեկտրական լիցքերը մասնակցում են և  կառավարում նույն պահին իրարից անկախ ընթացող հարյուրավոր «ձեռքերի» և օրգանների ֆիզիկական և բանական գործողությունները: Ավելին, հաճախ մեր ուղեղի ենթագիտակցությամբ գործող այդ բաժինը գիտահետազոտական աշխատանքներով է զբաղվում: Եթե ոչ, այլապես ինչպես բացատրել քաղցկեղի դեմ որոշ օրգանիզմների տարած հաղթանակները, կամ ասենք նույնպես արձանագրված փաստերն այն մասին, որ հիվանդ մարդու օրգանիզմը, տվյալ հիվանդության դեմ հաջողությամբ ներգործող դեղահաբի ընդունումը դադարեցնելուց որոշ ժամանակ անց, անհրաժեշտության դեպքում, սկսում է ինքնուրույն սինթեզել նույն բանաձևն ունեցող դեղամիջոցը: Այսօրվա գիտությունը դեռևս կառչում է կենդանի օրգանիզմների էվոլյուցիայի մասին Դարվինիզմի «Բնական ընտրություն» կոչվող տեսությանը և չի նկատում, որ այդ էվոլյուցիան կենդանի օրգանիզմների մոտ ընթանում է  ինքնակառավարվող, նպատակաուղղված գործընթացով: Որպես օրինակ կարելի  է բերել այն փաստը, որ հյուսիսային լայնությունների, տունդրայի գոտիներում մշտապես բնակվող ցեղերի մոտ լնդախտ (цинга)  հիվանդությունը չի նկատվում, քանի որ այդ մարդկանց օրգանիզմը C վիտամինից զուրկ սննդի որոշ մասը վեր է   ածում այդ վիտամինի (ինչպես հայտնի է, ի տարբերություն բույսերի և կենդանիների, մարդկանց  ճնշող մեծամասնության մոտ օրգանիզմը վիտամիններ չի սինթեզում): Այս երևույթը կարելի է բացատրել այն բանով, որ մարդու ուղեղի մի բաժինը ինքնուրույն  ուսումնասիրում է և գտնում այդ պակասող վիտամինը սինթեզելու ձևը: Բնական է, որ եթե  որևէ նոր խնդիր լուծելու համար ապրող սերնդի մոտ հնարավոր չէ տվյալ կենսագործունեությունը ունեցող օրգանը ստեղծել,ապա այդ դեպքում ուղեղի հրամանով, ուղեղի կողմից ստեղծված նոր նախագծի իրագործումը փոխանցվում  է հաջորդ սերնդին, որը ծնվում է  կյանքի կենսագոյատևման համար խիստ անհրաժեշտ, մուտացիոն կոչվող նոր հատկանիշներով: Հատկապես զարմանք  է  պատճառում մարդ արարածի բացառիկ հատկանիշները: Այսօր մենք հիանում ենք ձեռքի համակարգիչ-հեռախոս սարքերի կատարելությամբ և չենք էլ մտածում, որ մեր օրգանիզմներում կենսաբանական այդպիսի սարքեր ևս գոյություն ունեն: Գաղտնիք չէ, կան մարդիկ, որոնք հեռազգայական կապի միջոցով իրար մտքեր կամ պատկերներ են հաղորդում, կարդում ուրիշի մտքերը, անսխալ մտապահում խիստ ծավալուն տեքստեր, մտքով արագորեն թվաբանական գործողություններ կատարում տասը և ավելի նիշ ունեցող թվերի հետ: Եվ այս բոլորի վրա, ըստ ժամանակակից գիտության, ծախսվում է մարդու ուղեղի հնարավորության չնչին մասը միայն: Սակայն նույն գիտության համար, ամենափոքր մանրեներից սկսած մինչ մարդ արարածի ուղեղների գործունեության հիմնական մեխանիզմը ուսումնասիրված չէ: Այդ պատճառով չի կարելի մերժել այն վարկածը, որ մարդու ուղեղը լսողական օրգանի միջոցով ձայները լսելուց, դրանք համեմատում է իր «ձայնադարանում» ունեցած ձայների հաճախականության և այլ տվյալների մասին «աղյուսակի» սանդղակների հետ, որից հետո ճանաչված, այսինքն թվային արժեք ստացած ձայնը ուղարկվում է ուղեղի մեկ այլ բաժին հետագա մշակման համար: Ուղեղը պետք է  ունենա նաև նյութի քիմիական հատկությունների մասին գիտելիքներ, այլապես կստացվի այն պատկերացումը, թե ուղեղի հրամանով օրգանիզմում տեղի են ունենում գիտակցված քիմիական բարդ փոփոխություններ, սակայն միևնույն պահին ուղեղը չգիտի թե ինչ է անում: Ուղեղը պետք է  ունենա նաև լույսի որակական հատկանիշների, տարածական և ֆիզիկական պատկերացումների և ընդհանրապես մեր իրականում ունեցած վեցը կամ ավելի զգայարանների միջոցով ընդունվող ազդակների ճանաչման կատարյալ աղյուսակներ, ինչպես նաև այդ ազդանշանների և այլ պատկերացումների թվային վերլուծական և ենթագիտակցական հրամանների ձևակերպման կենտրոն: Մեր բառապաշարի «ենթագիտակցություն» խոսքն էլ մեր գիտակցությունն է ստեղծել նշելու համար ուղեղում մեր կամքից անկախ գործող բաժնի գոյության փաստը: Եզրահանգումը այբուբենից դեպի ուղեղում գոյություն ունեցող կարգաթվային տառեր կամ ազդանշանների և այլ հասկացությունների աղյուսակներ անհավանական է թվում, սակայն եթե մերժում ենք այս վարկածը ապա ստիպված ենք հայոց այբուբենի հուշող մեկ այլ, ավելի ֆանտաստիկ թվացող վարկածը քննարկել և ենթադրել, որ մեր թվային իմաստ պարունակող բառերը, լեզուն նախկին ավելի կատարյալ քաղաքակրթությունից ենք ժառանգել: Սակայն այս դեպքում, որքան էլ ետ ենք գնում մարդկության պատմություն կոչվող հիշողության միջով, միևնույնն է, չենք հանդիպում մի երկիր որտեղ գիտենային միջուկային ֆիզիկայի մասին: Ուրեմն պետք է ենթադրել, որ Բաբելոնի աշտարակաշինությունից էլ առաջ, առնվազն մեծ ջրհեղեղից առաջ, գոյություն է ունեցել ավելի մեծ բարձրունքների հասած և հետո աղետից կործանված քաղաքակրթություն: Եվ եթե մեր նախնիները մետաղների անունները ատոմների ունեցած էլեկտրոնների քանակական տվյալներով են կոչել, ապա հնարավոր է  նրանք իրենց լեզվով արտասանել են ենթադրենք H2O, NaCl և հասկացել ջուր, կերակրի աղ: Եվ ընդհանրապես նույն  վարպետությամբ արտասանել են ցանկացած բառի արտահայտած  հիմնական; ենթագիտակցական գաղափարը, կամ ասենք  քիմիական, ֆիզիկական և այլ հիմնական չափորոշիչները թվային մեծություններով և հասկացել բառի բնորոշիչ իմաստը: Մեր նախնիները ինչպես երևում է իրենց ժամանակին ստեղծել են ճիշտ է  արհեստական, սակայն ավելորդաբանություններից զուրկ, հեշտ արտասանվող և մաթեմատիկա գիտության նման ճշգրիտ լեզու: Կործանված բարձր քաղաքակրթության մասին այնուամենայնիվ մեզ են հասել  տարբեր պատմություններ, փաստեր: Շատ հնում, Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական մասում գտնվող Ատլանտիդա կղզու բնակիչների բարձր քաղաքակրթության մասին, նրանց թռչող սարքերի և զարմանահրաշ տեխնիկայի մասին գիտեին հին Եգիպտոսի քրմերը: Քրմերի պատմածը գրի` առած հույն պատմիչ Պլատոնը ասում է , իբր Ատլանտիդան ջրի տակ է  անցել մեկ օրում, մոտ 8 հազար տարի առաջ, աղետի հետևանքով: Հետաքրքիր է, որ հանկարծահաս մեծ աղետի մասին, ինչպես նաև դրան հաջորդած հրաբուխների բուռն գործունեության և համաշխարհային ջրհեղեղի մասին պատմություններ են մնացել շումերների, ամերիկայի աբորիգենների և այլ ժողովուրդների մոտ: Մոտ տասը հազար տարի առաջ տեղի ունեցած կլիմայի կտրուկ փոփոխությունների մասին են խոսում նաև փորձանմուշները վերցված Գրենլանդիայի սառցաշապկի համապատասխան շերտից: Հնարավոր է  հատկապես ատլանտների քաղաքակրթության հետ շփման արդյունքով են Ամերիկա մայրցամաքում եգիպտական բուրգերին շատ նման բուրգեր կառուցվել, և հիմնականում կիսավայրենի ցեղերով շրջապատված ինկերի կայսրությունում, իրենց ինկ կոչող կառավարող ցեղախմբի բառապաշարում հնդեվրոպական լեզվախմբի բառեր հնչել: Հավանական է  այդ շփման մասին են խոսում, հարավային ամերիկայում մինչ մեր օրերը պատահաբար պահպանված ժամանակակից ինքնաթիռներին կամ  հրթիռներին հստակորեն նման հնագույն պատկերաքանդակները: Հայտնի է նաև, որ մինչ կոնկիստադորների ներխուժումը, ինկերի հնադարյան արքայության սահմաններում, Գուատանո գետի վրա, չգիտես ում կողմից գցված է  եղել զարմանալի մի այգի: Այդ այգու ֆանտաստիկ ծաղիկների վրա նստած ոսկե բեղիկներով թիթեռները, բոլոր ծառերն ու մրգերը, ճյուղերին օրորվող թռչուններն ու ճկուն մարմինների վրա  փայլփլող նախշերով օձերը շինված էին ամենաբազմազան երանգներն ունեցող մետաղներից: Եվ երբ քամի էր բարձրանում, այգում տարածվում էր մետաղական զնգոց և այնժամ կարծես թե խխունջներն ու թրթուռները դանդաղ վեր էին բարձրանում ոսկյա եգիպտացորենի պլանտացիաների վրա կախված կանաչավուն ճյուղերով, տերևներով: Որքան էլ նուրբ էին հնագույն վարպետների աշխատանքները միևնույնն է  քամին չէր կարող կոտրել ոչ մի շիվ, ոչ մի ցողուն, և այդպես Գուատանոյի արծաթյա խոտը մինչ օրս զնգալով կծփար և ինկերի երկրի բոլոր արձանիկներն ու տարօրինակ համարվող այլ նմուշներն ու գրավոր ուղերձները խոր հնադարի առեղծվածների մասին չէին լռի, եթե իհարկե կոնկիստադորները թանկագին մետաղները վառարաններում հալեցնելու, օվկիանոսից այն կողմ ուղարկելու և ամեն ինչ ոչնչացնելու մոլուցք չունենային: Առեղծվածներից մեկն էլ Անտարկտիկայի պաշտոնապես հայտնաբերումից առաջ, Փոքր Ասիայի տարածքում գտնված, այդ մայր ցամաքի քարտեզն է: Կարծես ժամանակակից ատլասից հանված այդ քարտեզը գծագրողը իր աչքերով է տեսել սարերի գագաթները, հարթավայրերն ու գետերն իրենց ցայտող ջրերով: Եվ դա այն դեպքում, երբ վերջին տարիների համամոլորակային տաքացումից Անտարկտիկայի հազարավոր տարիների ընթացքում կուտակած կիլոմետրից ավելի հզոր սառցե շղարշի ափամերձ տարածքներն են միայն սկսել հալվել, մերկացնելով տակի ցամաքը, ճիշտ և ճիշտ այդ քարտեզում ուրվագծված ձևով: Հնարավոր է այդ քարտեզը նախկին Ատլանտիդայի քարտեզն է, որը հիմա կոչվում է Անտարկտիկա, և այդ ցամաքը մեծ աղետից հետո Երկիր մոլորակի բևեռների տեղաշարժի պատճառով հայտնվել է ցրտաշունչ գոտում: Փաստ է, որ մինչ օրս մարդկության ունեցած քար կտրելու ժամանակակից ամենաառաջավոր տեխնոլոգիաներն անգամ հնարավորություն չեն տալիս հսկայական քարերը կտրել այնպիսի հմտությամբ, ինչպես դա արված է չգիտես թե երբ և ում կողմից մեր մոլորակի որոշ լքված հանքավայրերում: Կործանված բարձր քաղաքակրթության մասին անժխտելի փաստեր անկասկած շուտով կբացահայտվեն, իսկ ենթագիտակցությամբ ղեկավարվող «աղյուսակների» հայտնաբերման հարցը նույնպես ժամանակի խնդիր է, սակայն վերում շարադրված այս երկու վարկածները հուշում են համաշխարհային արհեստական նոր լեզու ստեղծելու հնարավորության մասին: Շատերը գիտեն, որ անցյալ դարի վաթսունական թվականներին քննարկվեց հայերենը որպես համաշխարհային լեզու առաջադրելու վերաբերյալ հարցը: Իրականում գոյություն չունեն լիարժեք միջազգային հետազոտություններ այն մասին թե որքանով է կենդանի լեզուներից որևէ մեկը մյուսներից այդ նպատակի համար նախընտրելի, և մյուս կողմից, ցանկացած ազգային լեզու անպատճառ կունենա հակառակորդներ: Մինչ օրս ստեղծվել են նաև բազմաթիվ արհեստական միջազգային լեզուներ, որոնք նույնպես ինչ-ինչ պատճառներով մերժվել են: Սակայն բոլորի համար ընդունելի և լիարժեք արհեստական լեզու կարելի է ստեղծել այն դեպքում եթե այդ լեզվի ամեն մի հնչյունը, ամեն մի բառը ծնվի մաթեմատիկական հաշվարկների միջոցով, և իհարկե եթե հաշվի առնվի նաև այսօրվա մարդու կենսաբանական հնարավորությունները: Դժվար չէ կռահել, որ կարելի է արհեստական լեզու ստեղծել, սկզբում ստեղծելով այդ լեզվի կարգաթվային տառեր և վերևում նշված «հասկացությունների աղուսյակներ», որից հետո միայն հնարավորություն կունենանք մեկ ընդհանուր սկզբունք գտնելով այդ աղյուսակների համապատասխան հասկացության կարգաթվային հասցեներից դուրս կորզել կազմավորվող բառի յուրաքանչյուր հաջորդ իմաստ կրող տառը և ստեղծել նոր բառ: Այս դեպքում, որ պետության սահմաններում էլ ցանկանան տվյալ ամբողջական իմաստն արտահայտող բառը ստեղծել, միևնույնն է այդ սկզբունքով միշտ կծնվի նույն հնչողությունն ու թվային արժեքն ունեցող բառը: Եթե մենք մեր առջև նպատակ դնեինք ստեղծել բոլոր ազգերի համար մեկ ընդհանուր այբուբեն, ապա ազգերի լեզուներում գոյություն ունեցող բոլոր հնչյունների դիմաց նիշեր ստեղծելով գործը կավարտեինք: Համենայն դեպս այդ դեպքում ստիպված չէինք լինի մեկ հնչյունը մի քանի տառերով, կամ խրթին ուղղագրության և այդ ուղղագրությունից բացառություններ ունեցող կանոններով գրել: Սակայն նոր լեզվի համար հարյուրից ավելի հնչյուններ ունենալը դեռևս չի նշանակի ունենալ հարուստ և ճկուն լեզու, քանի որ այդչափ հնչյունները լսողությամբ զատելը շատ հաճախ լարում կպահանջի և հնարավոր է շփոթություն ստեղծի: Միջազգային դարձած 0-ից 9-ը տասը նիշերի համակարգով մենք կարողանում ենք արտահայտել ցանկացած դեպի անսահմանություն ձգտող թվային մեծություն: Ուրեմն տասը (կամ ավելի քիչ) հնչյուններով մենք կարող ենք ստեղծել անսահման շատ բառեր, սակայն այս դեպքում ևս կպարզվի, որ նոր լեզուն իր արտահայտչականությամբ և ճկունությամբ բավականին շատ է զիջում կենդանի լեզուներին: Այսպիսով «հարուստ» և «աղքատ» այբուբենների միջև պետք է գոյություն ունենա մարդ արարածի համար օգտագործվող հնչյունների ոսկե միջին թիվը, որից մեկ տառ ավելի կամ պակաս կլինի սխալ: Ընդհանրապես երբ աշխարհի տարբեր լեզվախմբերի ժողովուրդներ իրար հետ շփվում կամ միաձուլվում են, արդյունքում այդ ժողովուրդների բառապաշարներում ի հայտ են գալիս նոր բառեր իրենց նոր հնչյուններով: Այդ պատճառով եթե մեսրոպյան այբուբենը իր ստեղծման օրվանից պաշտամունքի քարացած առարկա լիներ ապա նրանում չէր հայտնվի Ֆ տառը և մեր բառապաշարի ֆուտբոլ, ֆոսֆոր բառերը այլ կերպ կարտասանվեին: Պետք է նկատել, որ վրացիները մինչ օրս այդ տառը չունեն և դա նրանց չի խանգարում: Ավելին, գրեթե հայկական այբուբենի նման այբուբեն ունեցող վրացիները գրելուց ուղղագրության կանոնների մասին չեն մտածում և որպես օրենք գրում են անսխալ: Պատճառը այն է, որ նրանք գրում են «ուղիղ» գրելու սկզբունքով, այսինքն գրում են այնպես ինչպես լսում են, ամեն մեկ հնչյունին մեկ տառ սկզբունքով: Մյուս կողմից, վրացիները ոչինչ չեն կորցնում չունենալով մեծատառեր: Իսկ 11-12-րդ դարերում և 1946 թվականին մեսրոպյան այբուբեն ներմուծված երկհնչյուն վո-ն` (ո) ու եռահնչյուն յեվ-ը (և) կարծես թե ստեղծվել են ավելի շատ լեզվին վնաս պատճառելու քան օգուտ տալու նպատակով: Հայոց այբուբենի խնդիրների մասին ավելի լայնածավալ քննարկումները, վիճաբանությունները իրենց դրական արդյունքը անկախության պայմաններում կտան և անշուշտ շուտով առաջ կքաշվի մեսրոպյան այբուբենը առանց երկհնչյուն և եռահնչյուն նորամուծությունների վերականգնելու հարցը, անկասկած հարց կծագի նաև վերանայել այբուբենում յե` (ե) երկհնչյունի հետագա մասնակցության նպատակահարմարությունը: Այս փոփոխության դեպքում ներմուծված ֆ տառի և մեսրոպյան մնացված տառերի հետ այբուբենը կրկին կունենա 36 տառ: Սակայն տառակարգաթվային ֆենոմենը հուշում է, որ տառերից յուրաքանչյուրը հենց այնպես չի հայտնվել այբուբենի իրեն պատկանող վանդակում: Մյուս կողմից, ինչպես երևում է այսօրվա մեր գիտելիքները բավարար չեն այսպես կոչված «հասկացությունների աղյուսակներ» ստեղծելու և այդ բարդ աղյուսակների բազմաթիվ վանդակների և այբուբենի տվյալ հնչյունի միջև ենթագիտակցական, օրգանական կապը հայտնաբերելու և այդ առեղծվածը լուծելու համար: Պարզ է  այն, որ եթե մետաղների անուններում տառաթվային լեզվով  թաքնված են այդ տարրերի հիմնական էության հասցեն, ապա այլ հին հայկական անուններում ևս կարող են թաքնված լինել այդ բառերի հիմնական հատկանիշները բնորոշող տվյալները: «Այբուբենի գաղտնիքները» գրքույկում հեղինակը բերում է հետևյալ օրինակը. Զառ բառի զ տառի թվային արժեքը 6 թիվն է, իսկ առ-ը բառ  է, որը նշանակում է առնել: Առնել կամ ունենալ վեց քանի որ զառը ունի վեցը նիստ: Եթե զառ բառի գլխավոր իմաստը խորանարդի նիստերի քանակն է, ապա ինչո՞ւ չմտածել, որ տառ խոսքն էլ իր հերթին նշանակում է  31+առ, այսինքն ունենալ 31: Մյուս կողմից ուսումնասիրությունները պարզում են, որ տառերից յուրաքանչյուրն իրենց հերթին արտահայտում են ոչ միայն թիվ այլև որևէ զգացմունք, վիճակ կամ այլ հիմնական իմաստ և բառ բառի հիմքում ավելի հավանական է բան բառի առաջին տառն է բան իմաստով: 1600 և ավելի տարիներ առաջ բան բառը խոսք բառի իմաստն էլ ուներ և ինչպես հիմա տեսնում ենք խոսք կամ բառ նշանակում է նաև թիվ: Նկատենք, որ նույն 31 թիվն է ծածկագրված ոչ միայն տառ այլ նաև բառ բառում` (2+1+28=31), որից պետք է ենթադրել, որ բառերը ստեղծվել են 31 տառերից և հայոց նախկին այբուբենը հնարավոր է ունեցել է 31 տառ: Ի միջի այլոց 31-ը պատահական թիվ չէ: Եվ եթե մենք նպատակ ենք դնում ստեղծել նշաններ կազմված որքան հնարավոր է քիչ մասնիկներից կամ տարրերից, իսկ այդպիսի խնդիր պետք է ծագեր թե քարի վրա առաջին տառերը փորագրողի և թե ժամանակակից տառեր ստեղծողների առաջ, ապա կնկատենք, որ հինգը տարրերից կարելի է կազմել ոչ ավելի քան  31 նշան: Իսկ միգուցե այնպես ինչպես իրենց առաջին թվերը մարդիկ իրենց ձեռքի մատներով են հաշվել, նույն պատճառով իրենց առաջին նշանները նույնպես մեկ ձեռքի հինգը մատների միջոցով են պատկերել և այդ պատճառով է այն ունեցել 31 նշան: Իսկ 8 մատներով կամ տարրերով կարելի է ստեղծել 255 նշան: Թվերի միջոցով գործող  համակարգիչներում 0 և 1 թվերը հանդես են գալիս 8 տարբեր դիրքերում գտնվող շարքերով, այսինքն այսպես կոչված բայթերով, և այդ շարքերի թիվը (չկրկնվող բայթերի թիվը) ոչ թե 255-ն է այլ 256: Մեկ նշանի տարբերությունը գալիս է նրանից, որ համակարգիչներում գոյություն ունի բոլոր 8 դիրքերում 0 նշանը պատկերող բայթ, իսկ մատների կամ մասնիկների միջոցով չի կարելի 8x0 -ն` այսինքն 8 անգամ չեղածը պատկերել: Անկասկած մարդու ուղեղը նույնպես գործում է ճշգրիտ համակարգով, այսինքն ուղեղի ենթագիտակցական թվային լեզուն ունի բայթերի նմանությամբ ռացիոնալ քանակի տարրեր, իսկ ահա ազգերի լեզուներում այդ տարրերի (հնչյունների) թիվը տատանվում է մոտ երկու տասնյակից մինչ յոթը տասնյակը: Ներքևում որպես օրինակ բերված բոլոր 31 նշանները կազմավորվել են 5 գծիկներով: Հայտնի է, որ մինչ Մաշտոցը հայերն ունեցել են ավելի քիչ հնչյուններ պարունակող այբուբեն: Այսօր խիստ դժվար է  գուշակել թե ինչ նոր հնչյուններ են ներմուծվել մեր այբուբենում երկու հազար կամ ասենք հինգ հազար տարի առաջ, սակայն թվային այբուբենի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ եթե այբուբենում տեղի են ունեցել մեկ կամ մի քանի բառերի կարգաթվային տեղափոխություններ, ապա հետագայում, թեկուզ դարեր անց, հնարավոր է գտնել այդպիսի փոփոխությունները: Թվային առեղծվածը հուշում է նաև այն մասին, որ մինչ Մեսրոպյան այբուբենն էր թվային, և ավելի հավանական է  այդ այբուբենում ավելացել են 31-րդ տառից հետո եղած ր, ց, ու, փ, ք հնչյունները: Չէ որ մինչ օրս հայկական որոշ բարբառներում փ հնչյունի փոխարեն պ կամ բ են արտասանում, կամ ասենք ր-ն ու ռ-ն են միմյանց հետ շփոթում և կան անգամ այնպիսիք, որոնք կ և ք հնչյունները չեն զատում միմյանցից: Անկասկած անսահման տիեզերքում գոյություն ունեն մեր քաղաքակրթությունից ավելի բարձր մակարդակի վրա գտնվող զարգացող քաղաքակրթություններ, որոնք օգտագործում են ոչ թե ձայնային, այլ ենթադրենք էլեկտրամագնիսական լեզու: Եվ ուրեմն գոյություն ունեն նաև կատարելության մակարդակին հասած և համատիեզերական միակ լեզուն գտած էակներ: Շատ հնարավոր է մարդ կոչվող էակը իր ուղեղի ենթագիտակցական ծալքերից մեկում պահպանում է  իր փոխանցվող կյանքի հետագա զարգացման և հավերժ գոյատևման համար ստեղծված հիմնական օրենքը, և մոտակա միլիարդավոր տարիների ընթացքում նպատակաուղղված էվոլյուցիայի շնորհիվ, նա ևս կվերածվի կատարյալ էակի և նույնպես կտիրապետի տիեզերական լեզվին: Սակայն այսօր մարդը կատարյալ չէ, այսինքն նա աստված չէ: Այսօր մարդկության տարբեր հատվածներ համախմբված են ազգային, ռասայական, կրոնական, կուսակցական և բազմաթիվ այլ մեկը մյուսին մերժող գաղափարների, պատվախնդրությունների շուրջ: Այդ պատճառով, վայրենի բնության ուժի օրենքին ապավինող այսօրվա մարդ արարածն, իր լեզվի բառերով ստեղծված ավելի բարդ գաղափարները, տեխնոլոգիաները ավելի հաճախ ուղղում է մասսայական ոչնչացման և վերջիվերջո ինքնաոչնչացման նպատակին: Սակայն դեպի հետագա զարգացման հաջորդ աստիճանը տանող մարդկության ամենակատարյալ գործիքը դա տվյալ զարգացման մակարդակին համապատասխանող կատարյալ միջազգային լեզուն է: Լեզուն, որի բառերով վերջապես կարելի կլինի ավելի պարզ ձևով արտասանել մարդ արարածի տիեզերքում հավերժ գոյատևման տեխնոլոգիայի և իրավունքի մասին մեզ համար այսօր անծանոթ և բարդ թվացող գաղափարները: Մոտ հարյուր տարի առաջ երբ գունավոր հեռուստացույց ստեղծելու առաջին քայլերն էին կատարում գույների բոլոր երանգների ստացման խնդիրը չափազանց բարդ էր թվում: Սակայն շուտով պարզվեց, որ լույսի ընդամենը երեք (կարմիր, կանաչ, կապույտ) գույների տարբեր քանակական միախառնումներից կարելի է ստանալ բնության մեջ գոյություն ունեցող բոլոր միլիոնավոր երանգները (հնարավոր է պատահական չէ, որ գույն բառը հայերենում 3-րդ տառով է սկսվում` 3+ույն=77): Միգուցե այսօր մեզ անհրաժեշտ ամենաանթերի արհեստական լեզուն ստեղծելու խնդիրը ևս ավելի պարզ լուծում ունի: Ժամանակակից համակարգիչները թվային հասկացությունների հասցեներով, այսինքն ծրագրերով գործող և մարդու հնարավորություններին շատ բաներով զիջող սարքեր են: Եվ անգամ երբ մոտ ապագայում ստեղծվի բազմապիսի զգայարաններ և անկախ տրամաբանություն ունեցող սարք, որը մեկ մարդու կյանքի ընթացքում կուտակած տվյալներից հազարապատիկ անգամ շատ տեղեկատվական տվյալներ ունենա, միևնույնն է, այդ ինտելեկտ ունեցող սարքի հնարավորությունները երկար ժամանակ կզիջեն մարդու ուղեղի ենթագիտակցական հնարավորություններին: Ամեն վայրկյան մարդու ուղեղի ենթագիտակցական բաժին է ներթափանցում 100 միլիոն միավոր տեղեկատվություն: Եվ այդ հեղեղից ուղեղը երբեք չի գերբեռնվում, քանի որ ինքն է իր ուշադրության տակ եղած հազարավոր «ցուցափայտերի» միջոցով ղեկավարում այդ հոսքը: Եվ եթե համեմատելու լինենք մեզ հայտնի գիտակցության ուշադրության ունեցած հիմնականում մեկ  «ցուցափայտի» կատարած աշխատանքը ենթագիտակցության հնարավորությունների հետ, ապա կարող ենք պարզել, որ ոչ թե ենթագիտակցությունն է մեր ուղեղի մի բաժինը զբաղեցնում, այլ ընդհակառակը, այդ փոքր բաժինը իրականում զբաղեցնում է ժամանակ առ ժամանակ ննջելու կարիք ունեցող մեր գիտակցությունը: Եվ ուրեմն ավելի հավանական է, նոր արհեստական միջազգային լեզուն ստեղծվի ոչ թե գիտական պրպտումների և խելացի սարքերի միջոցով այլ կրկին որևէ անհատի երազով լույս աշխարհ եկած «հասկացությունների թվային աղյուսակների» հայտնաբերմամբ: Չի բացառվում, շատ շուտով Ատլանտիդայի սառցե պատյանի տակից կհայտնաբերվի ոչ թե բայթերով այլ մինչջրհեղեղյան տառերով գործող և մարդու ենթագիտակցական լեզվին տիրապետող համակարգիչ: Ինչպես էլ լինի, միևնույնն է, վաղ թե ուշ կհնչի համաշխարհային նոր լեզուն, լեզուն, որի բացած նոր պատուհանից կնշմարվի տիեզերական հավերժական լեզվի այբուբենի առաջին տառերը, և չզարմանանք եթե այդ լեզվում կրկին հնչեն հին հայերենով բառեր և խոսքն ոսկի: 3.II. 2009թ.

Մեկնաբանություններ (2)

Կարեն
Հարգելի Գևորգ կյանքում ցանկացե՞լ եք ունենալ գաղտնի սենյակ
Գևորգ
ինձ թվում է այս հոտված գրողը շատ խելացի մարդ է ...Կուզենամ ձեզ մի հարց տալ այս հարցը շատերին եմ տվել բայց ինձ չեն պատասխանել ,,ասեք ինձ կա արդյոք այս կյանքում հավերյական ու հաստատու մի բան վոր հարաբերական է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter