HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անձնագրային նոր բաժանմունք` Նոր Նորք համայնքում

Այսօր կեսօրին բացվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Նոր Նորքի անձնագրային նորակառույց բաժանմունքը: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, վերջինիս տեղակալներ Հովհաննես Հունանյանը, Արթուր Օսիկյանը, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար-դեսպան Սերգեյ Կապինոսը,  բարձրաստիճան սպաներ և հյուրեր: Ներկաները ծանոթացել են սպասարկման ժամանակակից միջոցներով հագեցած բաժանմունքի աշխատանքային պայմաններին: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում իրականացվող  բարեփոխումների  շրջանակում նախատեսված է իրականացնել տարածքային  անձնագրային ծառայությունների վերակառուցում և տեխնիկական վերազինում: Նշված խնդրի լուծման համար հաշվի է առնվել Ֆինլանդիայի, Էստոնիայի և այս բնագավառում առաջընթաց արձանագրած մի շարք այլ   պետությունների  փորձը: Նոր Նորքի անձնագրային բաժանմունքի համար նոր տարածքի նախատեսումը և կապիտալ վերանորոգումը պայմանավորված էր աշխատասենյակների, ինչպես և քաղաքացիների սպասարկման ու կոմունալ հարմարությունների անմխիթար   վիճակով: Մինչև վերանորոգումը Նոր Նորքի անձնագրային  բաժանմունքն իր գործունեությունն իրականացնում էր ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ոստիկանության վարչության Նոր Նորքի բաժնի շենքի առաջին հարկում: Քաղաքացիների սպասարկումն առավել քաղաքակիրթ, արդյունավետ և թափանցիկ   իրականացնելու համար ստեղծվել են հետևյալ նախապայմանները. - Բաժանմունքում առկա էր 2 համակարգիչ` միացված ԱՎՎ համակարգչային ցանցին:  Վերանորոգումից հետո հատկացվել է  ևս  7  համակարգիչ: - Նախկինում անձնագրավարները գործառույթներն իրականացնում էին ըստ իրենց կողմից սպասարկվող տարածքների: Ներկայումս ներդրվել է հերթերի կարգավորման էլեկտրոնային համակարգ, ինչի արդյունքում բաժանմունք դիմած քաղաքացիները սպասարկվելու են ըստ իրենց անհրաժեշտ ծառայությունների` ավելի արագ եւ առանց ավելորդ քաշքշուկների: - Անձնագրային բաժանմունքում աշխատանքները կազմակերպվելու են մեկ դահլիճի սկզբունքով` ապակեպատ աշխատանքային խցիկներով` քաղաքացիների սպասարկման թափանցիկությունն ապահովելու նպատակով: - Աշխատակիցների և այցելուների համար ստեղծվել են արդի պահանջներին համահունչ կոմունալ հարմարություններ: - Անձնագրային բաժանմունք դիմող հաշմանդամների հարմարավետ մուտքն ապահովելու նպատակով կառուցվել է սայլակների հարթակ: - Բաժանմունքում տեղադրվել են լոկալ ջեռուցման համակարգ և օդորակիչներ: Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից, վերոհիշյալ բարեփոխումների արդյունքում զգալիորեն կբարձրանա քաղաքացիների սպասարկման մակարդակը և կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը: Վերանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության  արտաբյուջետային միջոցների հաշվին` առանց պետական բյուջեի միջոցների ներգրավման: Ծախսերը կազմել են 28.589,9 հազար դրամ: 2011 թ. ընթացքում արտաբյուջետային միջոցների հաշվին նախատեսվում է վերակառուցել 3 անձնագրային բաժանմունք և կապիտալ վերանորոգել Ավանի անձնագրային ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter