HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարությունը՝ ահազանգի հետքերով

Սեպտեմբերի 28–ին ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Երևանի տարածքային բաժին ստացվել էր ահազանգ` կապված Երևան քաղաքի Տերյան 62 շենքի բակում ապօրինի ծառահատումների հետ:

Նույն օրը Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ապօրինի հատվել են հացենի, թեղի տեսակի ծառեր և եղրևանու /յասաման/ թփեր, որի հետևանքով բնությանը պատճառվել է 390000 դրամի վնաս:

Պատրաստվում է համապատասխան գրություն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնի բաժին ուղարկելու համար` դեպքի առիթով միջոցներ ձեռք առնելու և օրինախախտներին պատասխանատվության ենթարկելու համար: 

ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter