HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չի հեռացվել. ազատվել է

Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ բնապահպանության նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Ս. Ամիրխանյանը ոչ թե հեռացվել, այլ աշխատանքից ազատվել է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, 1-ին մասի Ժ, Գ կետերի համաձայն, այն է` աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու սույն օրենքով սահմանված ժամկետի լրանալը: Նախարարության հաղորդագրությունը կապված է այսօր «Էկոլուր» հասարակական կազմակերպության տարածած այն հայտարարության հետ, ըստ որի`ԲՆ աշխատակազմի ղեկավար Ս. Ամիրխանյանն աշխատանքից հեռացվել է: «Սամվել Ամիրխանյանը ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2002 թվականից»,- նշված է նախարարության հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter