Ակադեմիկոս Ստեփան Մացոյանը մահացել է
Այսօր կյանքից հեռացել է հայտնի քիմիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ստեփան Մացոյանը: Նրա անունը կապված է Հայաստանում օրգանական եւ պոլիմերային քիմիայի զարգացման հետ: Գիտության ասպարեզում ունեցած նվաճումների համար Ստեփան Մացոյանն արժանացել է պետական մրցանակների՝ 2003թ. պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության և Անանիա Շիրակացի շքանշաններով: Ընտրվել է Գերմանիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ: Գլխավորել է ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտը:
Ստեփան Մացոյանն ավելի քան 500 գիտական հրատարակումների, հեղինակային իրավունքների և 3 մենագրությունների հեղինակ է:
ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունը, ՀՀ ԳԱԱ-ի Քիմիայի եւ Երկրի մասին գիտությունների բաժանմունքը, գիտական ողջ հասարակությունը խորը վիշտ են ապրում Ստեփան Մացոյանի մահվան կապակցությամբ եւ ցավակցում են նրա հարազտներին:
ԳԱԱ տեղեկատվական-վերկուծական կենտրոնը տեղեկացնում է, որ Ստեփան Մացոյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 28-ին՝ ժամը 17:00-ին, Մարշալ Բաղրամյանի պողոտա 1, 1-ին նրբանցք, բնակարան 18 հասցեում: Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, ԳԱԱ նախագահության շենքից, հասցե՝ Մարշալ Բաղրամյանի պողոտա 24:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել