Դանակի սպառնալիքով
Նախօրեին ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 1991 թ. ծնված Տաթևիկ Պ.-ն՝ հայտնելով, որ նախօրեին` ժամը 22:00-ին, ոմն Վիտալիկ և Արթուր, Կոմիտասի պողոտայում գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետի մոտից իրեն խաբեությամբ տարել են Գրիբոյեդովի փողոցի 2 շենքի թիվ 4 բնակարան, դանակի սպառնալիքով զրկել ազատությունից և վերցրել մոտը եղած նոր փոշեկուլը: Աղջիկը քիչ անց, օգտվելով նրանց անուշադրությունից, փախել է:
Ոստիկանություն դիմելուց մոտ մեկ ժամ անց` 16:30-ին, ոստիկանության ծառայողները Գրիբոյեդովի փողոցի թիվ 2 շենքի մոտից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Վիկտոր Է.-ին և 1989 թ. ծնված Արթուր Բ.-ին, որոնք խոստովանել են կատարածը:
«Դանակը և փոշեկուլն առգրավված են: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել