HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդարանական լսումներ` ձկնաբուծության ոլորտի խնդիրների քննարկման համար

Այսօր «Ժառանգություն» խմբակցությունում պաշտոնական նամակ է ստացվել Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից: Նամակում ասվում է. «Ի պատասխան Ձեր ԺԽ-Ե-0732-Ա/10 գրության, տեղեկացնում եմ, որ հանձնաժողովում ունեցել ենք հանդիպումներ «Հայ ձկնաբույծների միության» ղեկավարի եւ անդամների հետ` ոլորտի խնդիրներին ծանոթանալու նպատակով: Բարձրացված հարցերից մի քանիս արդեն իսկ ստացել են լուծումներ: Ոլորտի հիմնախնդիրների համալիր քննարկման համար դեկտեմբերի կեսերին նախատեսում ենք հրավիրել խորհրդարանական լսումներ»: Հիշեցնենք, որ ձկնբածության ոլորտում առկա հիմնախնդիրների համալիր եւ հրատապ քննարկման անհրաժեշտության կապակցությամբ նոյեմբերի 19-ին ՙԺառանգություն՚ խմբակցությունը պաշտոնապես դիմել էր ՀՀ փոխվարչապետին` կառավարությունում հարցի քննարկում կազմակերպելու առաջարկով, ինչպես նաեւ` Ազգային ժողովի Տնտեսական հարցերի ու յուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներին` նույն հարցերով խորհրդարանական լսումներ անցկացնելու առաջարկով: «Ժառանգությունը» դեռեւս պատասխան չի ստացել ՀՀ տարածքային կառավարման նախարարից եւ Գյուղատնտեսական ու բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter