
«Վանաձոր քիմպրոմ» ընկերության աշխատակիցները 7 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել և երեկ մտադիր էին բողոքի ակցիա կազմակերպել: Ակցիան, սակայն, չի կայացել, քանզի ընկերության ղեկավարները աշխատողներին խոստացել են, որ առաջիկա մեկ շաբաթում բոլոր հարցերը կլուծվեն:
Ընկերության ղեկավարությունը միաժամանակ խոչընդոտել է գործարանի մուտքի մոտ հավաքված լրագրողների աշխատանքը` նրանց արգելելով լուսանկարել հավաքված բազմությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել