Գալուստ Սահակյանի որդին կնշանակվի՞ փոխնախարար
«Հրապարակի» տեղեկություններով` առաջիկայում պաշտոնի առաջխաղացում է սպասվում Գալուստ Գրիգորիչի ընտանիքում: Խոսակցություններ կան, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որդուն` Տիգրան Սահակյանին, որն առողջապահության նախարարության կրթության, գիտության և անձնակազմի կառավարման վարչության պետն է, նշանակելու են առողջապահության փոխնախարար:
Իսկ վարչապետի հանձնարարականով աշխատանքից հեռացված առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանին, «Հրապարակի» տեղեկություններով, պատրաստվում են նշանակել Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել