HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վնասը ենթակա է վերականգնման

Բանից պարզվում է` միայն այս տարի ՀՀ կառավարությունը մոտ 240 հազար դոլար է տրամադրել սոցիոլոգիական հետազոտություններով զբաղվող այն ընկերությանը, որի հրապարակած «ուսումնասիրությունների» համաձայն` ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը Սերժ Սարգսյանն է: «ՉԻ» - Սա կարելի է անվանել «պետական միջոցների վատնում», որովհետև ակնհայտ է, որ «տեղական արտադրող» Ահարոն Ադիբեկյանը այդ նույն թվերը կնկարեր 15-20 անգամ ավելի էժան գներով: Եվ ընդհանրապես, կառավարությունը պարտավոր է մրցույթ հայտարարել «ՀՀ իշխանություններին լավագույնս քծնող սոցհարցումների իրականացման և նման կարգի այլ ծառայությունների մատուցման» համար և հարցումները պատվիրել լավագույն գնային առաջարկ ներկայացրած ընկերությանը: Ինչ վերաբերում է այդ ընկերությանը վճարված 240 հազար դոլարին, ապա պետությանը հասցված այդ վնասը ենթակա է վերականգնման` մատուցված ծառայությունների ակնհայտ ցածր որակի պատճառով: Այնպես որ, ճիշտը Ադիբեկյանի համար միջազգային բրենդ հորինելն ու նրա ծառայություններից օգտվելն է. էժան է և որակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter