HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատռել են Էրդողանի նկարները

Երեկ ավարտվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական այցը Լիբանան: Նրա այցը սկզբից մինչև վերջին պահը ուղեկցվել է լիբանանահայերի զանգվածային ցույցերով: Մինչ Էրդողանը հերթով հանդիպում էր այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, լիբանանահայերը պատռում ու այլանդակում էին մայրաքաղաք Բեյրութի բոլոր կենտրոնական փողոցների գովազդային վահանակների վրա փակցված նրա մեծադիր նկարները` որոշ տեղերում փոխարենը փակցնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով ցուցապաստառներ կամ տեղադրելով Հայաստանի դրոշը: Լիբանանահայերի բողոքի գործողությունները հանգեցրել են նաև ոստիկանների հետ լուրջ բախումների, որոնք փորձել են կանխել Էրդողանի նկարների ոչնչացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter