Տեղի կունենա հաշմանդամության թեմայով առաջին տարածաշրջանային տեսակոնֆերանս
Նոյեմբերի 30-ին տեղի կունենա հաշմանդամության թեմայով առաջին տարածաշրջանային տեսակոնֆերանս, որը նվիրված է հաշմանդամների միջազգային օրվան (դեկտեմբերի 3): Տեսակոնֆերանսին մասնակցելու են Հայաստանում, Վրաստանում և Իրանում գործող, հաշմանդամության ոլորտին առնչվող պետական մարմինների, ՀԿ-ների, միջազգային կազմակեպությունների ներկայացուցիչներ, ոլորտի առաջատար մասնագետներ:
Ծրագիրն ուղղված է հարևան երկրների միջև հաշմանդամության ոլորտի վերաբերյալ փորձի փոխանակմանը, լավագույն օրինակների կամ առկա խնդիրների վերհանմանը, ինչը կխթանի իրավիճակի բարելավումը տարածաշրջանում:
Նախագիծն իրականացնում է «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը Նորվեգիայի Կառավարության աջակցությամբ: Տեսակոնֆերանսի անցկացման գործում ներդրում ունեն «Բահավար» ասոցիացիան (Իրան) և Հատուկ կարիք ունեցող մարդկանց ասոցիացիան (Վրաստան):
«Ունիսոն» ՀԿ-ն հայտնում է, որ նոյեմբերի 30-ին` ողջ օրվա ընթացքում, Ամերիկյան համալսարանի Արևելյան թևի նախասրահում կգործի հաշմանդամ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել