Սպանվել է տարադրամի փոխանակման կետի աշխատակիցը
Այսօր` ժամը 09:36-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյուլբենկյան փողոցի 31 շենքի դիմաց տղամարդու դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված շենքի մոտ հայտնաբերել է նույն շենքի բնակիչ, Կասյան փողոցում գործող տարադրամի փոխանակման կետի աշխատակից, 1964 թ. ծնված Աշոտ Հարությունյանի դին՝ մարմնի տարբեր մասերի հրազենային վնասվածքներով:
Աշոտ Հարությունյանի մոտից հափշտակվել է խոշոր չափի գումար, որի չափը ճշտվում է:
Ոստիկանությունը հայտնում է, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել