HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոռոգման շրջանի ավարտին նվիրված խորհրդակցություն

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Ջրօգտագործողների եւ Ջրառ ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Խորհրդակցությանն ամփոփվեցին տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաեւ նախանշվեցին 2011թ. անելիքները: Ներկայացվեց, որ նոյեմբերի 21-ի դրությամբ մատակարարվել է 398.693 մլն լ/խմ ջուր, որի հասույթը կազմում է 4,374,039 հազար դրամ: Նոյեմբերի 21-ի դրությամբ,  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հավաքագրման ցուցանիշն աճել է 345 մլն դրամով: Փոխվարչապետը հորդորեց հավաքագրման մակարդակը հասցնել Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համաձայնեցված ծրագրային ցուցանիշներին: Ա. Գեւորգյանը Ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներից պահանջեց մինչ տարեվերջ կոնկրետ քայլեր ձեռնարկել վարձավճարների հավաքագրման ուղղությամբ: Նա հիշեցրեց, որ ՋՕԸ-ների ղեկավարների հիմնական խնդիրներն են անհրաժեշտ ջրի մատակարարման, արդյունավետ ֆինանսական վարչարարության եւ կարգապահության ապահովումը: Փոխվարչապետը նշեց նաեւ, որ ՀՀ կառավարությունը համապատասխան օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել, եւ արդեն ԱԺ առաջին ընթերցմամբ ընդունվել է օրենսդրական փաթեթ, որը նախատեսում է ՋՕԸ-ների կողմից մատուցվող ոռոգման ծառայություններն ազատել ԱԱՀ-ից: Ներկաներին տեղեկացնելով «ՀՄՀ-Հայաստան»-ի ծրագրերի մասին` նա հորդորեց ՋՕԸ-ների ղեկավարներին պատասխանատվությամբ մոտենալ եւ աջակցել մասնավորապես երրորդ կարգի ջրամբարների եւ պոմպակայանների վերականգնման ծրագրերի իրականացման ընթացքին: Փոխվարչապետը տեղեկացրեց նաեւ, որ այս տարի «ՀՄՀ-Հայաստան»-ի  ծրագրերի շրջանակում իրականացվող ՋՕԸ-ների տեխնիկական օժանդակության եւ կարողությունների հզորացման ծրագրով մինչեւ հաջորդ ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների սկիզբը ՋՕԸ-ներին նախատեսվում է նոր տեխնիկայի տրամադրում: Ա. Անդրեասյանն անդրադարձավ ՋՕԸ-ներում արդեն ներդրված GIS ծրագրին, որի միջոցով իրականացվում է ոռոգվող հողատարծքների եւ ջրի ծավալների հաշվառումն ու կառավարումը: Նշվեց, որ ծրագիրը նպաստում է ջրամատակարարման, գումարների հավաքագրման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter