Հայրապետյանը վերընտրվել է ՀՖՖ նախագահ
Ռուբեն Հայրապետյանն այսօր կայացած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 8-րդ ընդհանուր ժողովում միաձայն վերընտրվել է կառույցի նախագահի պաշտոնում: Ընդ որում` նա եղել է միակ թեկնածուն: 2002-ից հայկական ֆուտբոլի ղեկավարող Հայրապետյանը կշարունակի իր գործունեությունը եւս 4,5 տարի: Մինչ այս նա վերընտրվել է նաեւ 2006-ին:
Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար ու խոսել այսօրվա հայկական ֆուտբոլի խնդիրների մասին` մանկապատանեկան ֆուտբոլ, աշխատանքներ մարզերում, ազգային հավաքական:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել