HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացվել է «Հայաստանը՝ ձեր գործընկեր 2011» խորագրով միջազգային տնտեսական ցուցահանդեսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված «Հայաստանը՝ ձեր գործընկեր 2011» խորագրով միջազգային տնտեսական ցուցահանդեսի բացմանը, որը տևելու է մինչ հոկտեմբերի 2-ը: 

Ցուցահանդեսին մասնակցում են առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ապահովագորության, արդյունաբերության, ինովացիոն և տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարության, սննդաարդյունաբերության ոլորտներում գործող հայրենական և արտասահմանյան շուրջ 200 կազմակերպություններ` ներկայացնելով ավելի քան 500 ապրանքատեսակ: 

Կազմակերպությունների ներկայացուցիչները վարչապետին են ծանոթացրել իրենց ընկերությունների գործունեությունը և ցուցահանդեսում ներկայացված ապրանքատեսակները: 
Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ ցուցահանդեսի միջոցով հայրենական արտադրողները հնարավորություն կունենան իրենց արտասահամանյան գործընկերներին լավագույն կերպով ներկայացնել մեր երկրում արտադրվող ապրանքատեսակներն ու ծառայությունները: 

«Ցուցահանդեսը հարթակ է, որի միջոցով տեղական ընկերությունները կկարողանան համագործակցության պայմանագրեր ստորագրել արտասահմանյան գործընկերների հետ՝ ընդլայնելով իրենց համագործակցության ուղիները: Ցուցահանդեսի միջոցով կարող ենք նաև ամփոփել մեր պետության 20 տարիների ընթացքում անցած ճանապարհը՝ տնտեսական առումով, բացահայտել այդ համակարգի ուժեղ և թույլ կողմերը, շեշտադրում անելով մեր ներքին կարողությունների բացահայտման և դրանց օգտագործման վրա: Համոզված եմ, որ այս միջոցառումը կծառայի նաև այս նպատակին»,- ասել է վարչապետը: 

Ցուցահանդեսի նպատակն է՝ ամրապնդել հայրենական արտադրանքի և ծառայությունների վստահությունը հայկական շուկայում, ստեղծել նոր գործնական կապեր, ինչը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական աճի վրա` բարձրացնելով պահանջարկը, ստեղծելով նոր աշխատատեղեր: Ցուցահանդեսի առաջնահերթ ծրագրերից է նաև խթանել հայրենական արտադրողներին արտահանման հարցում` ստեղծելով ակտիվ գործնական միջավայր: 

Ցուցահանդեսին մասնակցում են նաև ընկերություններ՝ Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Բուլղարիայից, Չեխիայից, Մեծ Բրիտանիաից: 

Ցուցահանդեսը լավ հնարավորություն է տալիս նաև ներդրողներին՝ ուսումնասիրություններ կատարելու հայաստանյան շուկայում, բանակցելու արտադրողների հետ նոր ներդրումային ծրագրերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter