HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սաֆարյան-ՕԵԿ գաղտնի հանդիպումնե՞ր

Մեզ հասած տեղեկություններով` «Օրինաց երկիր» կուսակցությունը փորձում է շարքերը համալրել ոչ միայն բիզնեսմեն-փողատերերով, այլեւ քաղաքական դեմքերով: Եվ այդ նպատակով բանակցություններ է սկսել որոշ անձանց հետ: Մասնավորապես, այդ անձանց թվում է «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, որը, ըստ մեր աղբյուրների, երկու անգամ գաղտնի հանդիպում է ունեցել ՕԵԿ ղեկավարության հետ: Վերջին անգամ հանդիպել են 4 օր առաջ` Երեւան-Աշտարակ մայրուղու «Շիրակ» ռեստորանում` գիշերը: Հանդիպմանը մասնակցել են Հեղինե Բիշարյանն ու Արծրունի Աղաջանյանը: Սաֆարյանին առաջարկել են անդամակցել ՕԵԿ-ին` խոստանալով 2012-ից հետո կամ խմբակցության քրտուղարի, կամ որեւէ նախարարական աթոռ: Համոզելու ժամանակ, րպես կանոն, օգտագործում են այն փաստարկը, որ 2012-ին «Ժառանգությունը» ԱԺ չի մտնելու, ուստի հիմա ամենահարմար ժամանակն է «Ժառանգության» խորտակվող նավը լքելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter