
«Ես ձեռնպահ կմնամ այլ երկրի ներքին, գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ մեկնաբանություն տալուց», հայտարարել է Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարը` անդրադառնալով Wikileaks կայքում տեղադրված գաղտնի փաստաթղթերին, որոնցից մի քանիսն էլ վերաբերում է Հայաստանին:
«ՉԻ»- Հիշեցնենք, որ ի թիվս այլ փաստաթղթերի` հրապարակվել է նաեւ ԱՄՆ իշխանությունների կողմից դեռեւս 2008-ին Սերժ Սարգսյանին ուղղված մի նամակ, որով ամերիկացիները բավականին կոշտ ձեւակերպումներով զգուշացնում են, որ եթե Հայաստանը շարունակի զենք վաճառել Իրանին կամ նպաստել նման «օկուպացիաներին», ԱՄՆ-ը կփոխի իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ եւ նույնիսկ պատժամիջոցներ կկիրառի: Հիմա հարց է ծագում` կարելի՞ է այս նամակը գնահատել որպես «այլ երկրի ներքին, գաղտնի փաստաթուղթ» եւ ձեւացնել, թե դա Հայաստանի հետ կապ չունի: Եվ արդյո՞ք այս դեպքում ջայլամի կեցվածքն ինչ-որ բան կփոխի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել