HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնում է ԱՄՆ

«ԼՂՀ հակամարտության կարգավորման դեպքում կա երկու մոտեցում: Մոտեցում, որին դեմ է Ադրբեջանը, եւ մոտեցում, որին դեմ է Հայաստանը: Այդ մոտեցումներից մեկը գալիս է Մինսկի խմբից, հիմնականում Արեւմուտքից` Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Երկրորդը գալիս է Մոսկվայից, եւ դա Մադրիդյան նորացված սկզբունքների հիման վրա է»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` անդրադառնալով Աստանայում տեղի ունենալիք ԵԱՀԿ գագաթնաժողովին: «Թե այս կողմերից որն ավելի ճնշող կլինի, ըստ դրա էլ կփորձեն լուծել ԼՂՀ հարցը»,- ավելացրել է նա: Ի դեպ, Ա. Սարգսյանը դեկտեմբերի 6-11-ը մեկնելու է ԱՄՆ: Նա ելույթ է ունենալու Ատլանտյան խորհրդի անվտանգության կենտրոնում եւ հանդիպումներ է ունենալու ամերիկյան պաշտոնյաների հետ: Ա. Սարգսյանը հանդիպելու է նաեւ ԱՄՆ-ի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter