
Հայտնի է, որ Հայաստանում իշխող քաղաքական կոալիցիայի անդամ երեք կուսակցությունները` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, դիմել են անդամակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցությանը` EPP-ին: «Առավոտի» աղբյուրների վկայությամբ` ահա թե ինչ է պատասխանել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսը, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փորձել է պարզել, թե երբ է հնարավոր այդ անդամակցությունը. «EPP-ի անդամ դառնալու համար պետք է լինել քրիստոնյա ժողովրդավար: Պրն նախագահ, Դուք քրիստոնյա եք, բայց ժողովրդավար չեք»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել