HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեդալով, բանով

Մեր տեղեկություններով` ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին փոխելու խնդիրը դարձել է ՀՀ ղեկավարության օրակարգի առաջնահերթ հարցերից, ինչը պայմանավորված է ԱԱԾ տնօրենի առողջական վիճակով: Մոտ երկու ամիս առաջ բուժզննման նպատակով արտերկիր մեկնած Գորիկ Հակոբյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, եւ նա հրատապ բուժման կուրս էր անցել: Ըստ լուրերի` ԱԱԾ-ում տնօրենի փոփոխության նույնիսկ մոտավոր ժամկետն է նշվում` հունվարի սկիզբ: իսկ ձգձգումը պայմանավորված է նրանով, որ ԱԱԾ-ի օրվան` դեկտեմբերի 17-ին հաշված օրեր են մնացել: Հակոբյանը վերջին անգամ որպես ԱԱԾ տնօրեն կնշի այդ օրը. ենթադրվում է, որ Սերժ Սարգսյանը նրան անպայման ինչ-որ մեդալ կտա, որից հետո նոր միայն հունվարին, թոշակի տարիքի 65-ամյակի լրանալու հիմքով, նա կազատվի զբաղեցրած պաշտոնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter