HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետք է քրգործ հարուցվի` «Վիշապների պուրակում» պետության խախտված իրավունքը վերականգնելու համար

Նոյեմբերի 29-ին «Վիշապների պուրակ» են այցելել Երևանի քաղաքապետը և Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը: Բնակիչների հետ զրույցում նրանք ասել են. «Շենքը միևնույն է պետք է կառուցվի` երևի մոտ 80 մետր այն կողմ, և ծառերը տեղափոխվելու են»: Բնակիչների բողոքի ձայնին ի պատասխան` քաղաքապետն ասել է, որ ՀՀ բնապահպանության նախարարը շուտով կստորագրի թույլտվությունը (խոսքը բնապահպանական փորձաքննության մասին է): Պարոն Գասպարյանն էլ բողոքող բնակիչներին ասել է. «Ուզում եք ժամերով կանգնեք, միևնույնն է` կառուցվելու է»: Նշենք, սակայն, որ օրեր առաջ այգի էր այցելել բնապահպանության նախարարը, ով հավաստիացրեց, որ շինարարությունը չի շարունակվի մինչև հանրային լսումների անցկացումը, ինչը պահանջում է օրենքը: Մենք վստահ ենք, որ պարոն Հարությունյանը չի դրժի իր խոսքը և չի խախտի ՀՀ օրենսդրությունը՝ առանց հանրային լսումների ստորագրելով որևէ թույլտվություն: Ցանկանում ենք պատկան մարմիններին հիշեցնել, որ «Վիշապների պուրակը» հանրային այգի է: Խնդիրը ոչ թե շենքը այգու մեկ այլ մասում կառուցելն է, այլ ընդհանրապես հանրային այգու և քաղաքացիների հանգստի գոտու ամբողջականության պահպանումը: Դրանում որևէ տարածքի կառուցապատումն անթույլատրելի է՝ անկախ այն բանից, թե այդ տարածքում քանի ծառ կա: Կից շենքերի բնակչության համոզելու և անելանելիության մթնոլորտ ստեղծելու փորձերը համարում ենք ապարդյուն և քաջալերում նրանց շարունակել դատական և դատախազական ճանապարհով սեփական իրավունքները վերահաստատելու քայլերը: Մեր ձեռք բերած տվյալները վկայում են, որ սեփականաշնորհման բոլոր փաստաթղթերը նախկինում տրվել են ապօրինաբար, ինչի պատասխանատվությունն ընկնում է համապատասխան պաշտոնյաների վրա: Քանի որ տվյալ դեպքում խախտվել է պետության իրավունքը և հանրային շահը, ապա ճիշտ ենք համարում դիմել ՀՀ դատախազությանը` քրեական գործ հարուցելու պահանջով: Լիովին աջակցում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս մասին արված հայտարարությունը: «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն 30-ը նոյեմբերի, 2010թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter