HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել են հետախուզվողներ

Ոստիկանության Նոր Նորքի  բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 27-ին` ժամը 10.00-ին, Նորքի 4-րդ զանգվածի շենքերից մեկի մոտից բերման է ենթարկվել 1955 թ. ծնված Ռոբերտ Հ.-ն, որը ս.թ. նոյեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով, այն է՝ խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով: Խափանման միջոցը` կալանք: Նույն օրը, շարունակելով օպերատիվ միջոցառումները, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ժամը 14.00-ի սահմաններում Նանսենի փողոցից բերման են ենթարկվել 1977 թ. ծնված Աբրահամ Մ.-ին, որը ս.թ. նոյեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի  2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով, այն է՝ գողությունը, որը կատարվել է կրկին անգամ: Խափանման միջոցը` կալանք: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողները նոյեմբերի 27-ին` ժամը 17.40-ին, Կարճաղբյուր գյուղից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Ատոմ Ա.-ին, որը ս.թ. նոյեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի  2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով, այն է՝ խարդախությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Խափանման միջոցը` կալանք: Նույն օրը` ժամը 08.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ջրառատ թաղամասից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Լյուդվիգ Հ.-ն, որը ս.թ. հոկտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի  2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Խափանման միջոցը` կալանք: Նոյեմբերի 29-ին` ժամը 10.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները Անտառավան թաղամասի մի տնակից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Գագիկ Մ.-ին, որը ս.թ. նոյեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունն առանց դրանք իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով: Գագիկ Մ.-ն ներկայացվել է քննչական բաժին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter