Խոստովանել է, որ ծեծելով սպանել է
Նոյեմբերի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Զոնալ կայան» թաղամասում` երկաթգծի մոտ, 50-55 տարեկան տղամարդու դիակ կա: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 29-ին դիակի ինքնությունը պարզվել է՝ Աբովյան քաղաքի բնակիչ, 1957 թ. ծնված Գեղամ Պողոսյան: Շարունակելով օպերատիվ միջոցառումները՝ ոստիկանության ՔՀԳՎ, Կոտայքի մարզային վարչության, Կոտայքի մարզի քննչական բաժնի և Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ Գ. Պողոսյանին Պտղնի գյուղի գերեզմանատան տարածքում ծեծելով սպանել է 1976 թ. ծնված Արտյոմ Ս.-ն, ապա դիակը տեղափոխել «Զոնալ կայան» թաղամասի երկաթգծի մոտ: Նոյեմբերի 29-ին` ժամը 18.00-ին, Արտյոմ Ս.-ն ներկայացել է բաժին և խոստովանել կատարածը: Արտյոմ Ա.-ն ձերբակալված է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել