Ծեծել է «Կանաչապատման» աշխատակցուհուն
Նոյեմբերի 27-ին` ժամը 11.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ սալջարդ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Կանաչապատում» միավորման աշխատակցուհի, 1951 թ. ծնված Անահիտ Գ.-ն, որը հայտնել էր, որ Կոմիտասի պողոտայի 54 և 56 շենքերի միջնամասում գտնվող զբոսայգում մաքրման աշխատանքներ կատարելիս իրեն ծեծի է ենթարկել 25-30 տարեկան մի երիտասարդ: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ կնոջը ծեծել է 1977 թ. ծնված Արտյուշ Դ.-ն, որը նոյեմբերի 29-ին ներկայացել է բաժին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել