HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բուժօգնություն է ստացել եւ գողացել

Նապօրեին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 51-ամյա մի տղամարդու:

Պարզվել է, որ նա երեկ՝ ժամը 17:50-ին, ալկոհոլային թունավորումով բուժօգնության էր ընդունվել նշված կենտրոնի վերակենդանացման բաժանմունք և բուժքույրերի հանդերձասենյակից գողացել պայուսակ, որի մեջ եղել է դրամապանակ, կոշիկներ և վերնազգեստ:

«Գողոնն առգրավված է, կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter