HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկրաշարժ` Ջերմուկում, հրդեհներ` Քաջարանի ու Ագարակի կոմբինատներում

Նոյեմբերի 29-ին հաղորդագրություն է ստացվել, որ տեղական ժամանակով 19.51-ին ՀՀ տարածքում` Ջերմուկ քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 1,8 մագնիտուդով երկրաշարժ: Տեղական ժամանակով 19.52-ին, 19.58-ին, 20.12-ին, 20.22-ին, 20.45-ին նույն տարածքում գրանցվել են նաև համապատասխանաբար 2.3, 1.4,  2.0,  2.4, և 1.4 մագնիտուդով երկրաշարժեր: Ժամը 20.22-ին տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես` Ջերմուկ քաղաքում, Գնդեվազ և Կեչուտ գյուղերում: Ավերածություններ չկան: Նույն օրը ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի պղնձամոլիբդենային գործարանին հարակից սարալանջին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.50-ին, մարվել`18.10-ին: Այրվել է 2 հա խոտածածկ տարածք: Նույն օրը ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ագարակ քաղաքի պղնձամոլիբդենային կոմբինատի ճաշարանի տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.22-ին, մարվել` 17.52-ին: Այրվել է 150 քմ. մակերեսով ճաշարանի տանիքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter