Գեղարքունիքում ծնունդների թիվը հոկտեմբերին նվազել է
Գեղարքունիքի մարզում այս տարի ծնունդների թիվը 61-ով աճել է: Մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Գուրգեն Դավթյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ թեեւ ընդհանուր առմամբ աճ է արձանագրվել, սակայն որոշ տարածքներում ծնունդների թիվը նվազել է:
«Դժվար է ասել, թե ինչով է պայմանավորված աճն ու որոշ տարածքներում նվազումը: Վերլուծության կարիք կա: Հիմա կարող եմ ասել, որ ուղղակի աճել է»,- ասում է Գ. Դավթյանը:
Այս տարի միայն հոկտեմբեր ամսին մարզում գրանցվել է 320 ծնունդ:
Մարտունում գրանցվել է 149 երեխա, Գավառում` 79, Սեւանի տարածաշրջանում` 42, Վարդենիսում` 36, իսկ Ճամբարակում` 14 երեխա:
Մարզպետարանի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ նախորդ տարվա հոկտեմբեր ամսին մարզում ավելի շատ երեխա է ծնվել, քան այս տարի:
Մարտունու տարածաշրջանում նախորդ տարվա հոկտեմբեր ամսվա հետ համեմատ այս տարի 18 երեխա պակաս է ծնվել, Գավառում` 15, Վարդենիսում` է, Սեւանում 3 երեխա: 4 ծնունդ ավել է գրանցվել միայն Ճամբարակում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել