HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազությունը բողոքարկելու է Խալաֆյանի գործով վճիռը

ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը հանցավոր է ճանաչվել՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար եւ դատապարտվել 8 տարվա ազատազրկման:

Դատարանը  հիմնավորված է համարել, որ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը, պաշտոնեական լիազորություններն անցնելով, ակնհայտորեն դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակներից, բռնություն է գործադրել ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Իսկ Մ. Հայրապետյանը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է  ծառայության շահերին հակառակ՝ իր անմիջական ղեկավարին չհակադրվելու եւ նրա հետ ունեցած ծառայողական  փոխհարաբերությունները պահպանելու  անձնական շահագրգռվածությունից ելնելով:

Մասնավորապես՝ Ա. Հարությունյանի բանավոր պահանջով  2010 թ. ապրիլի 13-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին է բերման ենթարկել  գողություն կատարելու մեջ կասկածվող  Վահան Խալաֆյանին, սակայն վերջինիս բերման ենթարկելու  վերաբերյալ համապատասխան  մատյաններում  գրառում չի կատարել: Բացի այդ՝ ականատես լինելով Ա. Հարությունյանի կողմից Վ.Խալաֆյանի նկատմամբ կիրառվող բռնություններին՝ միջոցներ չի ձեռնարկել  դրանք կանխելու ուղղությամբ:

Կոտայքի մարզի  ընդհանուր իրավասության դատարանի` 29.11.2010թ.  դատավճռով Ա. Հարությունյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ Քրեական  օրենսգրքի 309-րդ  հոդվածի 3-րդ մասով եւ դատապարտվել 8  տարվա ազատազրկման: Մ. Հայրապետյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ Քրեական  օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել 2 տարվա պայմանական ազատազրկման: Դատարանը բավարար չի համարել ոստիկանության նույն բաժանմունքի ավագ օպերլիազորներ Գարիկ Դավթյանին եւ Գագիկ Ղազարյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի ապացույցները եւ նրանց մասով կայացրել արդարացման դատավճիռ: Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազների գնահատմամբ՝ Գ.Դավթյանին եւ Գ.Ղազարյանին մեղադրանք առաջադրելու համար ապացույցները եղել են բավարար եւ նրանց մասով նախատեսվում է ներկայացնել վերաքննիչ բողոք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter