Եվրամիությունը կֆինանսավորի հայաստանյան հասարակական կազմակերպությունների տասը նոր ծրագրեր
2010 թ. նոյեմμերի 25-ին Երեւանի Կոնգրես հյուրանոցում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի եւ հայաստանյան քաղաքացիական
հասարակության կազմակերպությունների միջեւ ստորագրվել են
ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ԵՄ կողմից ֆինանսավորվող տասը ծրագրեր:
Նոր նախաձեռնությունները կֆինանսավորվեն Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների եվրոպական գործիքի (EIDHR) միջոցով:
EIDHR-ի ընդհանուր նպատակն է` նպաստել ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության, ինչպես նաեւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքի զարգացմանն ու ամրապնդմանը:
Տասը ծրագրերն ընտրվել են առաջարկությունների տեղական հրավերների հայտարարության եւ մրցակցային ընտրական գործընթացից հետո:
Դրանք կկենտրոնանան երեխայի աշխատանքի, հաշմանդամների, կանանց
իրավասությունների հզորացման, ընտանեկան μռնության, առողջապահական
իրազեկության, դատական մարմնի անկախության, քրեական արդարադատության եւ արհմիությունների ուժեղացման հիմնախնդիրներին վերաբերող բարեփոխումների վրա: Ծրագրերի տեւողությունը 12-ից 24 ամիս է:
Իր երկկողմանի երկխոսության եւ հատկապես Ժողովրդավարության եւ մարդու
իրավունքների եվրոպական գործիքի աջակցման միջոցով ԵՄ-ն ակտիվորեն
աջակցում է մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտում Հայաստանի բարեփոխումներին:
EIDHR-ը նախատեսված է օգնելու քաղաքացիական հասարակությանը` դառնալու քաղաքական բարեփոխումների եւ մարդու իրավունքների պատշտպանության արդյունվետ ուժ: Ի լրումն EIDHR առաջարկությունների գլոμալ հրավերներին տրամադրված էական ֆինանսական միջոցների` ԵՄ Երկրահեն (Country Based Support Scheme) աջակցության ծրագրի շրջանակներում տարեկան մոտ 600,000 եվրո է հատկացնում
հատկապես Հայաստանին:
Այդ միջոցները տրամադրվում են առաջարկությունների տեղական հրավերների միջոցով, ինչպիսին է այս մեկը, եւ շահառուները հիմնականում տեղական ՀԿ-ներն են:
Նոր ծրագրերի ամբողջական ցանկը.
1. ԶԼՄ եւ իրավունքի ինստիտուտ ՀԿ. Ձեռնարկատիրությունը որպես հասարակության մեջ կանանց դերի բարձրացման գործիք, 120,650.00 եվրո
ներդրում ԵՄ կողմից,
2. «Բիոէթիկա. իրավական առողջություն» ՀԿ. Անվճար առողջապահական
ծառայություններից օգտվելու իրավունքի վերաբերյալ հանրային
իրազեկության բարձրացում, 12 ամիս, 110,010.00 եվրո ներդրում ԵՄ կողմից,
3. «Ֆեմիդա» ՀԿ. Իրավական համակարգից անկախ դատական իշխանություն, 18 ամիս, 108,444 եվրո ներդրում ԵՄ կողմից,
4. Սոցիալ-տնտեսական հետազոտությունների եւ վերլուծությունների կենտրոն
ՀԿ. Հայաստանյան ընկերությունների կողմից երեխայի աշխատանքի
հիմնախնդիրներին անդրադառնալու համար բազմակողմանի երկխոսության
խթանում, 12 ամիս, 150,000.00 եվրո ներդրում ԵՄ կողմից,
5.«Լիարժեք կյանք» ՀԿ. Ամեն ինչ մեզ համար – մեզ հետ (հաշմանդամության
հետ կապված ծրագրեր), 24 ամիս, 115,000.00 եվրո ներդրում ԵՄ կողմից,
6. Նորարարական հետազոտությունների եւ զարգացման կենտրոն ՀԿ.
Գենդերահեն ընտանեկան բռնություն, 18 ամիս, 120,000.00 եվրո ներդրում
ԵՄ կողմից,
7. Տարածաշրջանային վերլուծությունների կենտրոն ՀԿ. Շահագործումից ազատ մնալու եւ աշխատանքային իրավունքների պաշտպանություն, 12 ամիս
130,000.00 եվրո ներդրում ԵՄ կողմից,
8. Երիտասարդների համագործակցության ասոցիացիա ՀԿ. Արդարադատություն եւ քրեական արդարադատություն, 12 ամիս, 130,000.00 եվրո ներդրում ԵՄ կողմից,
9. Լրագրողների «Ասպարեզ» ակումբ ՀԿ. Հաշվետվողականություն եւ հանրային
մասնակցություն տեղեկատվության ազատության իրականացման մեջ,
18 ամիս, 113,160.00 եվրո ներդրում ԵՄ կողմից,
10. Մարդկային զարգացման ստեղծագործական տեխնոլոգիաներ ՀԿ.
Հայաստանում արհմիությունների ուժեղացման ծրագիր, 18 ամիս,
120,000.00 եվրո ներդրում ԵՄ կողմից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել