HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մի քանի մղոն վազքուղու ճանապարհից Հայաստանն անցել է ընդամենը առաջին մղոնը»

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը մասնակցեց Զարգացման հայկական գործակալության (ԶՀԳ), հոլանդական «Էքորիս» և կիպրական «Մենեջմենթ Միքս» ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերի հետ համատեղ կազմակերպված «Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում» խորագրով առաջին համաժողովին: Համաժողովի բացմանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հանդես եկավ ողջույնի խոսքով: «Այն ոլորտներում, որտեղ ներգրավել են օտարերկյա ուղղակի ներդրումներ, կան լուրջ հաջողություններ ինչպես աճի, այնպես էլ գիտելիքի և տեխնոլոգիաների վերափոխման, արդիականացման առումով: Սակայն մի քանի մղոն վազքուղու ճանապարհից Հայաստանն անցել է ընդամենը առաջին մղոնը, մինչդեռ հաջորդ մղոններն անցնելու համար ավելի բարդ գիտելիքներ են պահանջվում: Դրա համար անհրաժեշտ է կենտրոնացնել պետական-մասնավոր համագործակցությունը»,- իր խոսքում նշեց նախարարը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցայանն ասաց, որ Նիդեռլանդների կառավարության աջակցությամբ Զարգացման հայկական գործակալության կարողությունների ուժեղացման ծրագրի շրջանակներում որոշվել է հետազոտություն իրականացնել` Հայաստանում օտարերկրյա ներդրումները խթանելու ներ ուղղություններ գտնելու համար: Նրա խոսքերով, օտարերկրյա ներդրումների ուղղակի ներգրավումը նաև ամրագրված է ՀՀ նախագահի ու կառավարության գործունեության ծրագրում: Միջոցառմանը մասնակցում էին օտարերկրյա ներդրողներ, ովքեր մտադիր են Հայաստանում գործունեություն ծավալել, հայաստանյան գործարարներ, տնտեսական քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյաներ: Համաժողովի կազմակերպիչների նպատակն էր ստեղծել քննարկումների մի հարթակ, որը հնարավորություն կտա հասկանալու ինչ խնդիրներ կան այսօր Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման առումով, որ ուղղություններին պետք է կառավարությունն ուշադրություն դարձնի, և ինչպես են մասնակիցները պատկերացնում համագործակցությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter