HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիացիները կներգրավվեն Հայաստանի ճանապարհաշինության մեջ

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը նոյեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին  եւ  հույս  հայտնել, որ պրն Ա.Ռենոն նոր լիցք կհաղորդի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի համատեղ լուծման գործընթացին: Մ.Վարդանյանը դեսպանին տեղեկացրել է, որ ֆրանսիական ընկերություններն իրենց մասնակցությունն ունեն թե’ տրանսպորտի եւ թե’ կապի ոլորտներում. մասնավորապես, բջջային կապի ոլորտում արդեն մեկ տարի գործունեություն է ծավալել «Օրանժ Արմենիա» ընկերությունը, որի մուտքը բջջային կապի շուկա նպաստել է առողջ մրցակցությանը: Նախարարն առանձնացրել է նաեւ ֆրանսիական «Էգիս Բիսիոմ ինթերնեշընալ» ընկերությանը, որն իրականացնելու  է «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու երկրորդ եւ երրորդ տրանշի նախագիծը, ինչպես նաեւ առաջին տրանշի շինարարության վերահսկողությունը: Ընկերությունն ընդառաջելով Մ.Վարդանյանի խնդրանքին` համաձայնել է Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանի 75 ուսանողների համար կազմակերպել գործնական դասընթացներ: Մ.Վարդանյանը նշել է, որ փոստի ոլորտում նույնպես կա համագործակցություն. մասնավորապես «Հայփոստ» եւ ֆրանսիական «Լա Փոստ» ընկերությունների միջեւ այս տարի ստորագրվել է ծառայությունների մատուցման համաձայանգիր: Իսկ   «Հայփոստի» գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու նապտակով ներկայումս քննարկվում է ընկերության կառավարման ձեւի փոփոխման հարցը:  Նախարարը դեսպանին առաջարկել է թողարկել համատեղ նամականիշեր: Մ.Վարդանյանը տեղեկացրել է նաեւ, որ ֆրանսիական ընկերությունները Հայաստանում ներկայացնելու են թվային հեռարձակման համար նախատեսված համապատասխան սարքավորումները: Անդրադարձ է եղել նաեւ տրանսպորտի ոլորտի խնդիրներին: Նախարարը հայտնել է, որ հաջորդ տարի  պատրաստ կլինի ավտոկայարանային ցանցը կոնցեսիոն կառավարման հանձնելու նախագիծը, որից հետո կհայտարարվի միջազգային բաց մրցույթ: Նախարարը մանրամասն ներկայացրել է նաեւ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու եւ «Հյուսիս-Հարավ» երկաթուղու կառուցման ծրագրերի ընթացքը եւ հույս հայտնել, որ ֆրանսիական ընկերությունները կմասնակցեն հաջորդ տարի գարնանը` Երեւան-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցման համար հայտարարվելիք մրցույթին: Դեսպան Անրի Ռենոն նշել է, որ Ֆրանսիան բավականին մեծ փորձ ունի ճանապարհների եւ  երկաթուղու շինարարության, ինչպես նաեւ փոստի ոլորտներում: Դեսպանն  իր աջակցությունն  է հայտնել տարբեր ծրագրերում մասնագիտացված ընկերությունների ուշադրությունը գրավելու հարցում եւ հույս հայտնել, որ երկուստեք համագործակցությունն առավել արդյունավետ եւ հեռանկարային կլինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter