HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է

Նոյեմբերի 28-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է 1955թ. ծնված Գևորգ Այվազյանը` Ճուտ Գևորգը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին Գևորգը գլխի հրազենային վնասվածքով էջմիածնի հիվանդանոց էր տեղափոխվել, ապա, վիճակը ծանր լինելու պատճառով տեղափոխել էին Երևան: Փաստի առթով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասով (ինքնասպանության հասցնելը): Ըստ նախնական վարկածի` Գևորգն ինքնասպանության փորձ էր արել, սակայն Էջմիածնում համոզված են, որ այդպես չէ` նրան սպանել են: Ինչևէ, հիվանդանոցում գիտակցության չգալով, նա մահացել է: Ոստիկանության լրատվականից փորձեցինք դեպքի հետ կապված մանրամասներ պարզել, սակայն փոխանցեցին, որ որևէ նոր բան չկա` նախաքննությունը շարունակվում է: Մեզ չհաջողվեց պարզել, թե գլխի որ մասում է եղել հրազենային վնասվածքը: Ոստիկանության լրատվականից ասացին, որ դատաբժշկական փորձաքննությունը դեռ չի ավարտվել, երբ ավարտվի, ամեն ինչ պարզ կդառնա: Սակայն թերթին հասած տեղեկություններով, հրազենային վնասվածքը հասցված է եղել ճակատի կենտրոնական մասում, ինչն ինքնսպանության պարագայում պարզապես անհնարին կլիներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter