
Հավաստի տեղեկությունների համաձայն, Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում տեղի ունեցած գիտխորհրդի նիստում համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանի հոխորտանքների պաշարը չի սպառվել, և տիկինը նույն ոգով է արտահայտվել նաև համալսարանի ռեկտորատում տեղի ունեցած քննարկման ընթացքում` ներկաներին ապշեցնելով փողոցային «ռազբորկայի» լեզվով և վիրավորական վերբերմունքով:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, արդեն լցվել է ոչ միայն Քյալյանի հետ ամեն օր առնչվող դասախոսների ու ուսանողների, այլև նրա վերադասի համբերության բաժակը: Ըստ թերթի տեղեկությունների, առաջիկայում նրան խիստ նկատողություն է սպասվում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից:
Քյալյանն այդ մասին իմացել է, և երեկ կայացած ռեկտորատի նիստում նա քննարկել է այն հարցը, թե առաջիկա ռեկտորատի նիստում ինքը ինչ բացատրագիր պետք է գրի:
Բժշկականում հույս չունեն, թե վարչապետը կհանձնարարի լուծել Գոհար Քյալյանի հարցը և աշխատանքից ազատել, որովհետև Քյալյանն իսկապես կոռումպացված է, իսկ նրա խայտառակ պահվածքի մասին մամուլի հրապարակումները ընկալվում են միայն որպես ռեժիմին նվիրվածության լրացուցիչ ապացույց:
Նրանց մնում է ամեն ինչ անել, որ ռեկտորի մոտակա ընտրություններում Քյալյանի «քյալագյուզությունները» չանցնեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել