
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալներով` այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանում արձանագրվել է 472 մլն 218 հազար դոլարի օտարերկրյա ներդրում: Ուշագրավ է, որ այս տարի, համեմատած անցած` ճգնաժամային տարվա հետ, օտարերկրյա ներդրումները նվազել են մոտ 10 տոկոսով:
Ըստ պաշտոնական վիճակագրության, օտրաերկրյա ներդրումների 35 տոկոսը ուղղվել է էներգետիկայի ոլորտ, իսկ 42 տոկոսը` հեռահաղորդակցության ոլորտ:
Իրենց ներդրումները Հայաստանում անցած տարվա համեմատ նվազեցրել են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Արգենտինայի, Իտալիայի, Լիբանանի ներդրողները:
Ռուսատանից ներդրումները կազմել են 119 մլն, Ֆրանսիայից` 116 մլն, Արգենտինայից` 26 մլն, Իտալիայից` 3,6 մլն դոլար: Կտրուկ` 2,1 անգամ աճել են ներդրումները Գերմանիայից և կազմել 21 մլն դոլար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել