HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հին պատմություն

Դեռ 2002թ. մայիսին, ի կատարումն 2000թ.-ին ընդունված` Իրանում զենքերի չտարածման ակտի, Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցներ էին սահմանվել «Սև ցուցակում» հայտնված չինական ու մոլդովական մի քանի և հայստանյան մեկ` «Լիզին» ընկերությունների նկատմամբ, որոնք, ըստ ԱՄՆ պետդեպի, կասկածվում էին Իրանին զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման ծրագրերի իրականացմանը նպաստող սարքավորումներ, տեխնոլոգիաներ և երկակի նշանակության նյութեր փոխանցելու մեջ: Հայաստանյան ընկերության դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո` մայիսի 10-ին, ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, թե «Հայաստանի իշխանությունները արդեն սկսել են ակտիվ երկխոսություն ԱՄՆ պետդեպարտամենտի հետ` իրավիճակը պարզելու և, առաջ ընկած խնդիրներին լուծումներ տալու վերաբերյալ»: Դեռ 2002-ի մայիսի 31-ին, ամփոփելով երկրորդ համահայկական խորհրդաժողովի արդյունքները, ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը անդրադարձել էր նաև այս խնդրին. «Այս պահին չեմ կարող շատ մանրամասնել, խորանալ մեր երկխոսության բովանդակության մեջ: Ուղղակի կարող եմ ասել, որ դա բավականին լուրջ պնդիր է, մեր օրակարգում է, և մենք երկխոսության մեջ ենք Միացյալ Նահանգների ղեկավարության հետ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter