HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը Աստանայում հանդիպել է Սլովենիայի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է ԵԱՀԿ 7-րդ գագաթնաժողովին, որի շրջանակներում Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հետ: Նախագահներ Սարգսյանը և Թյիրկը քննարկել են հայ-սլովենական հարաբերությունների զարգացմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Սլովենիայի նախագահը ջերմությամբ է հիշել ս.թ. հոկտեմբերին Հայաստան կատարած իր պաշտոնական այցը, որը Նախագահ Թյիրկի համոզմամբ, կարևոր խթան հանդիսացավ երկու երկրների միջև հարաբերությունների ակտիվացման, համագործակցության ուղղությունների նախանշման և մի շարք ոլորտներում երկկողմ կապերն ամրապնդող փաստաթղթերի ստորագրման համար: Նախագահ Թյիրկը, հանդիպման պատեհ առիթն օգտագործելով, Սերժ Սարգսյանին հրավիրել է եկող տարի պաշտոնական այց կատարել Սլովենիա, որը Հանրապետության ղեկավարը շնորհակալությամբ ընդունել է: Ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը, Աստանայում նախատեսվում են նաև նախագահ Սերժ Սարգսյանի երկկողմ այլ հանդիպումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter