HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կբարեկարգվի «Վիշապի այգին»

Այսօր Նոր Նորքի 2-րդ զանգվածում`  «Վիշապի այգում» ժամը 14:00 -ից սկսած նախատեսված է մաքրել, բարեկարգել և նախկին տեսքին վերադրձնել պուրակը, ինչպես նաև պատրաստվել վաղվա ծառատունկին: ««Վիշապի պուրակը» այն բացառիկ դեպքերից է, երբ ակտիվ բնակիչները համագործակցում են թե բնապահպան ակտիվիստների և թե պատգամավորների հետ: Սա է լիարժեք առողջ հասարակության բանաձևը: Մի կողմից` Մարդու իրավունքների պաշտպանը նամակ է հղում գլխավոր դատախազին` անօրինական գործողությունների դեմ գործ հարուցելու առթիվ, մյուս կողմից` բնապահպանության նախարարը ծառեր է տրամադրում այգու բնակիչներին ծառատունկի համար: Եվ չնայած բնակիչներին օրումեջ այցելում են սև ուժեր` վախեցնելու, թևաթափ անելու նպատակով, միևնույն է, մեր բռնած ճամփան կանաչ է և լուսավոր: Այն  մեր ազգի, երեխաների և հենց այդ նույն սև ուժերի առողջ, բարեկեցիկ կյանքի համար է: Ցանկապատը հանեցինք, ազատագրեցինք տարածքը` բոլորիս սեփականությունը հանդիսացող այգին վերադարձրեցինք ժողովրդին, իսկ հիմա ժամանակն է հետ լցնել բուլդոզերի բացած  խորը ճեղքերը, չորացող օդում կախված արմատները հողով ծածկել և տնկիների համար նոր փոսեր փորել: Եկեք մեր ժողովրդի մթագնաց գիտակցության մեջ նոր հաջողված դեպքեր արձանագրենք, ամրապնդվենք: Բավական է մութ մտքերի գերին դառնանք, մութ ուժերին ենթարկվենք: Եկեք գործով ճանապարհ բացենք նոր հաղթանակների համար»,- գրում է բնապահպան Մարիամ Սուխուդյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter