HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարդացեք «Հետք» տպագրի վաղվա համարում

  • Գժական պատասխան
«Գյումրու քաղաքապետին հասցեագրված Ձեր նամակին պատասխան չի տրվել քաղաքապետարանի ամենօրյա իրականացվող գերլարված եւ ծանրաբեռնված աշխատանքի, ինչպես եւ այն պատճառով, որ նշված գրության բովանդակության ուսումնասիրությամբ մեզ համար ակնհայտ էր պատահական, թե կանխամտածված Ձեր բարեխիղճ մոլորության մեջ գտնվելը»,- գրված է Գյումրու քաղաքապետարանի` «Հետքին» գրած պատասխանում:
  • Տաթեւ. ինչպես են տնօրինվում գերակա շահ հռչակված հողերը
12 հալիձորցիներ արդեն մեկ տարի է հրաժարվում են գերակա շահ հռչակված իրենց սեփականությունը հանդիսացող հողերը վաճառել «Ինստեյտ մենեջմենթ ընդ ադիմինիսթրեյշն քամփնի» ՓԲԸ-ին: Կազմակերպությունը շինարարություն է իրականացնում ճոպանուղու հարեւանությամբ գտնվող 11 հա տարածքում: (Հեղինակ` Երանուհի Սողոյան)
  • Ազգային ժողովում «կարիքավոր» պատգամավորներ էլ կան
Պարզվում է` Երեւանում բնակարան չունի Ազգային ժողովի ընդամենը 5 պատգամավոր: ՀՀԿ խմբակցությունից Ռաֆիկ Գրիգորյանը, Լեռնիկ Ալեքսանյանը, ՕԵԿ խմբակցությունից Հովհաննես Մարգարյանը, Արծրունի Աղաջանյանը եւ Իշխան Խաչատրյանը, բացի իրենց աշխատավարձից, ամեն ամիս ԱԺ-ից ստանում են 45 000 դրամ: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)
  • Չեմպիոնը մերժել է առաջարկները եւ մնացել Արցախում
Այն, որ սամբոյի Եվրոպայի բազմակի չեմպիոն, իսկ հիմա արդեն սամբոյի աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանն այսօր կարող էր լինել նույնքան հաջողակ շախմատիստ, որքան որ սամբիստ, դժվար է ասել: (Հեղինակ` Քնար Բաբայան)
  • Աքորի գյուղապետը ոստիկականներից կարողացավ «թոթափվել»
2008թ.-ի օգոստոսի 18-ին «Հետք»-ի հրապարակած  «Գյուղական բյուջեներ, ինչու են դրանք հսկողությունից  դուրս» հոդվածում տեղ գտած փաստերի առթիվ  մեկ տարի հետո ոստիկանության  Լոռու մարզի Ալավերդու բաժնում հարուցվել էր քրեական գործ:  (Հեղինակ` Լարիսա Փարեմուզյան)
  • Նադյա Ռայթ. «Ինձ գրավում է պատմության գաղտնիքներից գլուխ հանելը»
Ավստրալաբնակ ուսուցչուհին հետազոտում է Սինգապուրի ու Մալայզիայի հայերի պատմությունը:  Սինգապուրում հայերի թիվը որեւէ ժամանակահատվածում երբեք չի հասել 100-ի: Հայերը Սինգապուրում կազմել են մի փոքրիկ խումբ, որի` անձը հաստատված անդամների թիվը 1820-ից 2002 թ. հասել է 656 հոգու: (Հեղինակ` Սոնա Ավագյան)
  • «Լավագույն աշակերտները»` արեւմտառուսական խառնամուսնության փուլում
Նոյեմբերի 25-26-ին ՆԱՏՕ-ի նստավայրում (Բրյուսել) Հարավային Կովկասի երեք երկրների լրագրողների ու փորձագետների համար տարբեր պաշտոնյաների ու դիվանագետների ունեցած բրիֆինգների հիմնական նպատակը Լիսաբոնյան գագաթնաժողովի որոշումներից բխող բարեփոխումների ներկայացումն էր: (Հեղինակ` Լաուրա Բաղդասարյան)
  • Անձնագիր չեն տալիս, քանի որ չկա ծննդականը
Համլետ Հարությունյանի ընտանիքը 1992-ի դեկտեմբերին` վրաց-աբխազական պատերազմի ժամանակ, բռնագաղթել է Հայաստան: 1993-ին Հարությունյանները հաշվառվել են «Նաիրի» հյուրանոցում, որտեղ ապրում են առ այսօր: 2001-ին Համլետը մահացել է, երկու որդիներն ու աղջիկը մնացել են կնոջ` Լիդայի հույսին: (Հեղինակ` Վահե Սարուխանյան)
  • Օզոնային սարքը` պահարանի դերում
Հանրապետության տարբեր բուժհաստատություններ ինչպես պետբյուջեի ֆինանսավորմամբ, այնպես էլ որպես արտերկրից ուղարկված օգնություն, ստանում են բժշկական տարբեր սարքավորումներ: Այդ բուժհաստատությունների ղեկավարները, անշուշտ, պարտավոր են ստացված սարքերը ծառայեցնել հիվանդների ախտորոշման ճշտությունը եւ բուժման արդյունավետությունը բարձրացնելուն, ինչպես նաեւ բուժսպասարկման որակի բարելավմանն ընդհանրապես:  (Հեղինակ` Արթուր Հովհաննիսյան)
  • Արմեն Մովսիսյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հրամաններից մեկը Վճռաբեկ դատարանը համարել է անօրինական, իսկ նախարար Մովսիսյանը նույն` ապօրինի ճանաչված հրամանն արձակել է երկրորդ անգամ: (Հեղինակ` Արարատ Դավթյան)
  • Սուխլիսցիները հայ հոգեւորական են պահանջում
Ախալցխայից 4 կմ հեռավորությամբ գտնվող հայաբնակ Սուխլիս գյուղը մնացել է առանց քահանայի: Մոտ 4 ամիս առաջ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Գրիգոր վարդապետ Միքայելյանին տեղափոխել են, փոխարենը նախատեսվում է գյուղի հովվությունը տալ ուկրաինացի Հայր Անատոլիին: (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)
  • Դատարանների վճիռները չեն կատարվում
Իջեւան քաղաքի 51-ամյա բնակիչ Մարտուն Դավթյանը 1997թվականից, որպես տրանսպորտի շահագործման բաժնի վարիչ, աշխատել  է «Կամուրջ» ՓԲԸ-ում, որը զբաղվում էր քաղաքային շուկայի դիմաց եւ դրա հարակից տարածքում վճարովի ավտոկանգառների սպասարկմամբ: 2001-ից նա այդ ընկերության տնօրենն էր: Ընկերության հիմնադիրը եղել է Իջեւան համայնքը:  2009թ.-ին համայնքի ավագանին որոշել է, որ  ընկերությունը պետք է այդ տարի ավտոկանգառներից 2 միլիոն դրամ գանձի: (Հեղինակ` Ոսկան Սարգսյան)
  • Փոսը չի լցնում, բնակչին էլ չի փոխհատուցում
Վանաձորի Տիգրան Մեծ և Մյասնիկյան փողոցների հատման հյուսիսարևելյան մասում գտնվող երկրաշարժից ավերված «ֆոտոէտյուդի» շենքի տարածքը վանաձորցիների կողմից անվանվել է «էլիտար փոս». էլիտար շենք կառուցելու համար Վանաձորի քաղաքապետն այս փոսը փորել ու տարիներով չի լցնում այն: (Հեղինակ` Ադրինե Թորոսյան) Եվ այլն…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter