HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Լեռնահանքային նոր ձեռնարկություն` Կապանում

 Այսօր տեղի ունեցավ նոր ձեռնարկության` Հանքասարի պղնձամոլիբդենային հանքավայրի կենտրոնական տեղամասի շահագործման համալիրի բացման արարողությունը: Լեռնահանքային նոր ձեռնարկությունը գտնվում է Կապանից 50 կմ հեռավորությամբ` Գեղի գյուղի մոտ:

Հանքավայրը հայտնաբերվել էր դեռևս 1950թ.-ին ՀՍՍՀ երկրաբանության վարչության կողմից, իսկ 2004-2007թթ.-ին «Լեռ-Էքս» ՍՊԸ-ն հանքավայրում իրականացրել է երկրաբանահետախուզական աշխատանքներ: Այդ ժամանակ էլ պարզվել է, որ մոլիբդենից ու պղնձից բացի Հանքասարում կա նաև ռենիում: Ըստ պատասխանատուների` ձեռնարկության արտադրական հզորությունը կազմում է տարեկան 15 հազար տ հանքաքար, իսկ առաջիկա տարիներին նախատեսվում է ձեռնարկության արտադրական հզորությունը հասցնել մինչև 450 տ-ի: Արտադրանքը նախատեսված է իրացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Այժմ այստեղ փորձարկման աշխատանքներ են ընթանում, որոնց մասնակցում են ԼՂՀ-ի Դրբոնի հանքերից հրավիրված մասնագետները: Դրանից հետո ձեռնարկությունը կթողարկի առաջին արտադրանքը: Կառուցվում է հանքաքարի վերամշակման ֆլոտացիոն ֆաբրիկա համապատասխան թափոնամբարով և մաքրված ջրի հետադարձ օգտագործման հնարավորության կիառմամբ: Լեռնահանքային նոր ձեռնարկությունը կհամագործակցի մարզի մյուս հանքարդյունաբերական ձեռնարկությունների հետ` հատկապես կադրերի վերապատրասման հարցում, իսկ ապագայում Քաջարանում պղնձաձուլարանի ստեղծման դեպքում համագործակցությունը նախատեսում են ընդլայնել:

«Լեռ-Էքս» ՍՊԸ-ն թույլտվություն է ստացել նաև շարունակելու երկրաբանահետախուզական աշխատանքները: Ձեռնարկության պատասխանատուները, հենվելով նախնական արդյունքների վրա, նշում են, որ առաջիկա մի քանի տարում կավելանա հանքաքարի հանույթն ու վերամշակումը: «Այս հանքավայրի շահագործումը առաջին հերթին լուրջ ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այն ընդամենը երկու կմ է հեռու Ադրբեջանից` Նախիջևանից: Բացի այդ` համալիրի շահագործմամբ նոր աշխատատեղեր կստեղծվեն, որը նպաստելու է Կապանում գործազրկության մակարդակի նվազեցմանը»,- ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ընկերության գլխավոր խորհրդատու, երկրաբան Ռոլանդ Ղոնյանը նշում է, որ արդյունաբերական նորաբաց ձեռնարկությունը Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից մեկը դառնալու մեծ հեռանկար ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter