HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցմահ դատապարտյալը դատի է տվել «Կենտրոն»-ին

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը «Կենտրոն» հեռուստաընկերությանը դատի է տվել` իր մասին ոչ ճիշտ տեղեկություններ տարածելու համար: «Կենտրոնը» նոյեմբերի 28-ին հերքում է հեռարձակել և տեսաերիզը դատարան ներկայացնելով` խնդրում է գործը կարճել: Դատարանը պետք է պարզի` համաձա՞յն է Մհերը կարճմանը: Օգոստոսին «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հաղորդում էր հեռարձակվել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի մասին, որտեղ հայտարարվել է, թե Մհերը դատապարտվել է նախկինում երկու և ավելի անձանց սպանելու և ավազակային հարձակում կատարելու համար: Հաղորդման մեջ ասվել է նաև, որ Մհերը սպանվածի դին մասնատել է` 17 մասի: Այնինչ նման բան չի եղել: Մհերը դատապարտվել է սպանություն կատարելու համար, բայց ոչ երկու և ավելի անձանց և ավազակային հարձակման և սպանվածի դին մասնատելու համար: Քանի որ Մհեր Ենոքյանը դատական նիստին ներկա չի եղել և դատարանին պարզ չէր հայցվորի կարծիքն ու դիրքորոշումը հեռարձակված հերքման վերաբերյալ, դատական նիստը հետաձգվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter