
Նախատոնական շրջանում հայաստանցիներին տհաճ անակնկալ է սպասվում` դատելով արդեն իսկ նկատվող ձվի գնաճի տեմպերից, ինչպես նաև թռչնաբուծությամբ զբաղվող մեր աղբյուրի մտահոգություններից, առաջիկա օրերին կբարձրանան և' տեղական հավերի, և' ձվի գները: Ամռանը կիրառված դեմպինգը, որը նպատակ ուներ մոնոպոլացնել ոլորտը, տալիս է իր պտուղները, և դրանից տուժելու են թե' առանձին տնտեսվարողները, թե' հասարակ սպառողը:
Իրականում վիճակը պետք է խիստ մտահոգի իշխանություններին, որովհետև ձուն միակ սննդարար մթերքն է, որ առայժմ մատչելի է անգամ աղքատներին: Եվ եթե դա էլ թանկա, ապա շղթայական ռեակցիայով կթանկանան ևս մի շարք սննդամթերքներ, որոնց արտադրությունը կապված է ձվի հետ:
Ըստ թերթի տեղեկությունների, ամենավերևից հրահանգ է եղել` գոնե մինչև Նոր տարի հավի մսի և ձվի գինը շատ չբարձրացնել: Սակայն դա արհեստական լուծում է, և թանկացումներն անզսպելի կդառնան արդեն ետտոնական օրերին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել