HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաժարվել է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին պահին հրաժարվել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից, որը նախատեսված էր անցկացնել Աստանայում երեկ մեկնարկած ԵԱՀԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում: Դիվանագիտական անանուն աղբույրները «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում երեկ այսպես են հիմնավորել Սարգսյան-Ալիև հանդիպման չկայանալը. Սարգսյանի հետ հանդիպումից հրաժարվելուց առաջ Ալիևը գագաթնաժողովում ունեցած ելույթում Հայաստանին մեղադրել է «ստեղծված ստատու քվոն պահպանելու փորձերի և բանակցությունները անիմաստ գործընթացի վերածելու մեջ»: «Ադրբեջանը պատրաստ է շարունակել բանակցությունները և կարճ ժամկետներում դրանք ավարտել` գալով այնպիսի արդյունքի, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանեկներում»,- ասել է Ալիևը: Այլ աղբյուրներ էլ նշում են, որ հանդիպման իմաստը կորել է ԼՂ շուրջ համատեղ հայտարարության ընդունման պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter