
Թերթի հավաստի տեղեկություններով` «Զվարթնոց» օդանավակայանում արդեն մի քանի շաբաթ է` պահվում է Կոտ Դ'Իվուարի մի քաղաքացի, որը ՀՀ է ժամանել Թուրքիայից և փաստաթղթային խնդիրներ ունի, ինչի պատճառով հայ սահմանապահները նրան չեն թողնում օդանավակայանից դուրս գալ:
Թերթի տեղեկություններով` նրան արտաքսել են Թուրքիա, որտեղից էլ նույն ձևով արտաքսվել է Հայաստան: Ըստ որոշ լուրերի` մի քանի օր առաջ նա աղմուկ է բարձրացրել օդանավակայանում, թե` ինձ այստեղ սոված-ծարավ պահում եք, վատ եք վարվում հետս: Աղմուկից հետո հայ սահմանապահները նրան ձեռնաշղթաներ են հագցրել և նույնիսկ բռնության ենթարկել:
«Զվարթնոց» օդանավակայանի լրատվական բաժնից թերթին ասել են, որ սահմանապահ զորքերի հետ որևէ առնչություն չունեն, ոչինչ չեն կարող ասել այդ պատմության մասին, և թերթից են առաջին անգամ լսում: Սակայն ոստիկանական թերթի աղբյուրները ճշտեցին այդ տեղեկությունները, միայն հիշեցրին, որ սահմանապահ զորքերի հետ իրենք առնչություն չունեն, դրանք պատկանում են Ազգային անվտանգության ծառայությանը: ԱԱԾ-ի հետ երեկ թերթին այդպեսլ էլ չի հաջողվել կապ հաստատել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել